Thursday, 16 05 2024
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ

Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Երևանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հերթական խորհրդաժողովը:

Որ խորհրդաժողովի մասնակիցները կենտրոնացել են 2020-ի պատերազմից հետո Արցախի հիմնախնդրի շուրջ և ընդհանուր տարածաշրջանում ձևավորված նոր իրավիճակի և այն նոր մարտահրավերների վրա, որոնց առերեսվել է հայ ժողովուրդը անվտանգության և արտաքին քաղաքականության համատեքստում:

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը իր բացման խոսքում ցավով արձանագրեց, որ Հայաստանն ու հայությունը վերջին պատերազմում կրած պարտությունից հետո կորցրել են անխոցելիության այն զգացումը, որ ձեռք էին բերել Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրմանը հանգեցրած 1988-ի Արցախյան համազգային շարժումից հետո:

«Դրանք ընդհանուր խանդավառության տարիներ էին: Բոլորս էլ լծվեցինք աշխատանքի: Դուք դրա ոչ միայն ականատեսներն եք, այլև գործի կիրարկման մասնագետները: Եվ այդ ուղղությամբ աշխարհով մեկ մենք ունեցանք այդ զգացումը, թե հայկական դարաշրջան է բացվում մեր առջև: Այդ պատճառով էլ, անշուշտ, ծանր էր Արցախյան երկրորդ պատերազմի ահավոր ցավը, վիշտը, որովհետև մենք հեռացանք այդ անխոցելիության զգացումից: Բնական է, որ այս կացության մեջ մենք՝ Հայ Դատի հանձնախմբի այս ցանցը, անմիջապես հավաքվեցինք և քննեցինք, թե այս պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ի՞նչ հատուկ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր, որպեսզի առաջ տանենք մեր աշխատանքը: Թափը չկասեցվեց: Դուք շատ լավ գիտեք, որ պատերազմի ընթացքում Դաշնակցությունը տրամադրեց իր ամբողջ ներուժը պետությանը», – հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության հիմնական ոլորտները չորսն են: Առաջին ոլորտը Հայրենիքի իրազեկման աշխատանքներն են, դրսում Հայաստանի պետականության ամրապնդման լոբբինգի աշխատանքներն են, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման աշխատանքներն են: Երկրորդը դասական Հայ Դատի ոլորտն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման թղթածրարը: Երրորդը հայության իրավունքների պաշտպանության խնդիրն է հայրենի հողի վրա և ամբողջ աշխարհում՝ որտեղ էլ որ լինեն: Եվ չորրորդը սփյուռքահայության մեջ հայ երիտասարդության քաղաքականացման խնդիրն է:

«Բնականաբար, սգո և հուսահատության էջը մեզ համար վաղուց փակված է, աշխատանքը երբեք չի ընդհատվել, և հիմա հավելյալ թափով կնետվենք առաջ», – հավելեց Դաշնակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչը:

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ փաստեց, որ Քառասունչորսօրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները զգալիորեն փոխել են ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, և ստեղծված վիճակը պահանջում է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում կատարել և դրա վրա կառուցել առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները:

Ռուստամյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգը Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնություններն են: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի դա բացառելը:

«Եթե մինչև այս պատերազմը հայության և մասնավորապես Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանակի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է: Այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող երկրի գահավիժող ընթացքը՝ մատնանշելով այն կարմիր գիծը, որից այն կողմ կատարված որևէ նահանջ ու զիջում, ըստ էության, հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի», – հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների նախորդ խորհրդաժողովը տեղի էր ունեցել 2020 թ. փետրվարի վերջին Արցախում: Այս խորհրդաժողովները կազմակերպվում են Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի որոշմամբ և Հայ Դատի կենտրոնական գրասենյակի գործադրմամբ: Դրանց նպատակն է քննության առնել նախընթաց շրջանի աշխատանքները, վերարժևորել դրանք, գնահատել ստեղծված իրավիճակն ու առկա ռիսկերը և արդեն նոր ժամանակաշրջանի համար ճշգրտել Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ըստ անհրաժեշտության անելով նաև մարտավարական ճշգրտումներ: Խորհրդաժողովի՝ աշխարհի տարբեր վայրերից ժամանած մասնակիցները կայցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, որից հետո կմեկնեն Գորիս՝ խորհրդաժողովի աշխատանքները Սյունյաց աշխարհում շարունակելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում