Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Լարված իրավիճակ է Վանաձորում․ «Անկախ դիտորդը» դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ահազանգեր է ստանում

Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում կանցկացվեն ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։

Նոյեմբերի 16-ից սկսված սահմանային լարված իրավիճակից ելնելով՝ մի շարք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության» «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», կուսակցությունները դադարեցրին նախընտրական քարոզարշավը: Փաստացի հայտարարել են, որ քարոզարշավը դադարեցրել են, սակայն քարոզարշավ տեղի է ունենում, վերսկսել են՝ առանց հայտարարելու։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։

«Ամեն դեպքում հանդիպումներ, հավաքներ տեղի են ունենում, «Անկախ դիտորդը» դիտարկումներ է իրականացնում, կան ահազանգեր վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված: Մենք պատրաստվում ենք հայտարարություն տարածել դրա վերաբերյալ, որովհետև աշխատանքային իրավունքների խախտումները կամ գոնե դրանց մասին ահազանգերը տարբեր համայնքներում կան: Հիմնականում իշխող ուժն է խախտումների դիմում: Որոշ տեղերում, որտեղ համայնքապետն այլ ուժի ներկայացուցիչ է, նաև այլ ուժերի կողմից կան խախտումներ: Այսինքն որ ուժը իշխող է տվյալ համայնքում, այդ ուժի հետ կապված են ավելի շատ խնդիրներ լինում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Վանաձորի հետ կապված ստացե՞լ են ահազանգեր, թե ոչ, քանի որ այնտեղ Մամիկոն Ասլանյանն էր հայտարարել, որ ահազանգեր են ստանում անմարդկային հետապնդումների, որոշ պաշտոնյաների կողմից բիրտ ահաբեկումների մասին, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց. «Մամիկոն Ասլանյանը արդեն գործող քաղաքապետը չի և դրա համար էլ ինքն իրեն դիտարկում է որպես վարչական ռեսուրսներին չտիրապետող, մինչդեռ իրականում իր թիմում ներգրավված են բավականին մեծ թվով պետական աշխատակիցներ»:

Ինչ վերաբերում է Ջերմուկում ընտրություններին, նա նշեց, որ Ջերմուկում ահազանգ են ունեցել հագուստի տրամադրման հետ կապված. «Ճշտեցինք, կարծես լուրջ խնդիր չկար: Ահազանգեր կան տարբեր սոցիալական աջակցությունների հետ կապված, փորձում ենք պարզել, թե ինչքանով են դրանք արտառոց, այսինքն որքանով են համապատասխանում տարվա վերջին սովորաբար տրվող աջակցությանը, կամ ինչքանով դրանք կարելի է կապել ընտրակաշառքի հետ: Դրանք դեռ ուսումնասիրում ենք, հստակ բան չեմ կարող ասել»:
Վարդինե Գրիգորյանը նաև նկատեց, որ ինքնաբացարկները նախորդ ընտրություններին ավելի շատ էին:

«Ահազանգեր շատ կան, դրանց մի մասը վերաբերում է պաստառները սահմանված վայրերում փակցնելուն: Եթե կա համայնքապետի առաջնությունը, այսինքն պաստառները վերաբերում են իրեն կամ իր քաղաքական ուժին, դրանք չեն վերացվում, չնայած դա համայնքապետի պարտավորությունն է: Դրանք փակցվել են ոչ սահմանված վայրերում, այսինքն կա փաստացի անհավասարություն: Կան ահազանգեր վարչական ռեսուրսի որոշակի օգտագործման՝ պարգևավճարների կամ տարբեր սոցիալական աջակցությունների վերաբերյալ, աշխատանքի հետ կապված ահազանգեր: Դրանք հիմա ստուգման փուլում են, այս պահին հստակ ապացույցներով խոսել դեռ չեմ կարող: Ամեն դեպքում, դիտորդները դրանց հետքերով գնում են, փորձում են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, նաև փորձում ենք հարցումների միջոցով պարզել, թե ինչ է տեղի ունենում համայնքներում»:

«Լոռի TV»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երբևէ այսպիսի անհաջող քարոզարշավ չի տեսել: Անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի հայտարարությանը, նա նշեց, որ այո, թեև Մամիկոն Ասլանյանը հայտարարում է իշխանությունների կողմից բիրտ ուժի գործադրումից, սակայն միաժամանակ հրաժարվում է բանավեճերի մասնակցել. «Վանաձորում 10 կուսակցությունից միայն 4-ը եկան բանավեճի: Ի դեպ, 5 տարվա մեջ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը երբեք հաշվետվությամբ հանդես չեկավ, չկազմակերպեց ոչ մի ասուլիս, մերժեց բոլոր հարցազրույցների հրավերները»,-ասաց նա:

«Առաջին լրատվական»-ը փորձեց կապ հաստատել Վանաձորի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Խաչատրյանի հետ, վերջինս սակայն որևէ կերպ չարձագանքեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում