Monday, 20 07 2026
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան

Ընդդիմությունն ուզում է էս երկիրը տապալել. Ղարաբաղի գլուխը կերան, հիմա էլ Հայաստանի գլուխն են ուզում ուտեն

Մեր զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը

Օրերս Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց ինժեներական զորքերի առկայությունը դառնում է կենսական անհրաժեշտություն: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, նախկինում եղե՞լ են այդպիսի զորքեր:

Իհարկե, մենք ինժեներական վարչություն ունենք, որն ունեցել է իր ենթակա զորամասերը: Այս պահին դա իսկապես անհրաժեշտ է: Դա մեր բանակին կտա այն, որ բոլոր մեր խրամատները, դիրքերը, ինժեներական կառույցները կարողանանք ամրացնել, հզորացնել, ուժեղացնել:

Մինչև հիմա ինչո՞ւ նման զորքեր չեն ստեղծվել, պատերազմից անցել է մեկ տարուց ավելի:

Ինժեներական վարչությունը հիմա էլ կա, բայց համալրվածությունը ցածր է, պետք է համալրվի, տեխնիկա ունենա: Ու նաև մարդիկ պետք է լինեն, որ աշխատեն այդտեղ:

Այսինքն այս մեկ տարում այդ ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվե՞լ է:

Իհարկե կատարվել է,  բայց դա չի բավարարում, լիարժեք չի: Մենք պետք է ուշադրություն դարձնեն դրա վրա: Եվ զինենք տեխնիկապես, և մասնագետներով համալրենք:

Մասնագետների պակաս ունե՞նք:

Դե եթե հաստիքները լինեն, մասնագետներ կճարվեն: Սա պետք է դիտարկվի առաջնային խնդիր:

Վերջին օրերին շատ են հնչում կարծիքներ, որ մեր բանակը բարոյալքվել է: Ի՞նչ վիճակում է մեր բանակն այսօր:

Մեր բանակը բարոյալքված չէ, նոյեմբերի 16-ին ևս մեր բանակը ցույց տվեց, որ բարոյալքված չէ, կարող է իր սահմանները պահի և իր առջև դրված խնդիրները կատարի:

Բայց թշնամին կարողացել է երկու դիրք գրավել:

Դուք չեք հետևո՞ւմ, թե քանի զոհ է տվել թշնամին, ինչքան թշնամու տեխնիկա է  խոցվել: Այդ բնագիծը, որ իրենք մտել են, դրա կողքերը մերոնք են, ցանկացած պահին կարող են հետ վերցնել: Բայց դա հետ վերցնելու համար իմաստ ունի՞ նոր զոհեր տալ, այդ խնդիրն էլ կա:

Բայց եթե այսպես շարունակվի մենք արդյոք դիրք առ դիրք զիջելով չենք նահանջի:

Ոչ, պետք է համբերել: Դուք համբերություն չունեք: Էն մարդիկ 25 տարի սպասեցին, մենք մի տարի չենք կարողանում դիմանալ: Անընդհատ հարցեր եք տալիս, թե՝ ինչ եղավ, ինչու սա չենք անում, նա չենք անում: Նայեք ձեր շուրջը, բոլորը բանակի դեմ են, իշխանությունների դեմ են: Այս պայմաններում մենք կարո՞ղ ենք ուժեղանալ, չենք կարող:

 Վարչապետն էլ հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված Ռուսաստանի ՊՆ-ն նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնք մեզ համար ընդունելի են: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ առաջարկների մասին է խոսքը:

Մենք պետք է գնանք սահմանազատման և սահմանագծման: Հիմա այնտեղ ռուսների մոտ քարտեզներ կան 1926 թվականի, 1930 թվականի: Հիմա թե որ քարտեզներն են առաջարկել, իրենք տեղյակ են և ասում են, որ ձեռնտու է մեզ դա: Կամ այդտեղ այնքան դեռ վիճելի խնդիրներ կան, որ… ի՞նչ է, ասենք՝ չենք ուզում սահմանազատում ու սահմանագծո՞ւմ, չենք ուզում խաղաղությո՞ւն: Հիմա դուք ո՞նց եք կարծում, մենք պետք է խաղաղություն ուզենք, թե՞ պատերազմ: Մենք դե՞մ ենք սահմանազատմանն ու սահմանագծմանը: Ես ուզում եմ հասկանալ, թե ընդդիմությունն ինչ է ուզում, ուր է բրդում:

Նրանք ասում են, որ նախ պետք է այս իշխանություններին հեռացնենք: Ռոբերտ Քոչարյանն էլ այդ օրը հրապարակում մարդկանց էր հավաքել:

Քոչարյանը թող հրապարակում չհավաքեր, էդ  ժողովրդին հավաքեր ու գնար սահման: Իրենք իրականում ուզում են էս երկիրը տապալեն, Հայաստան աշխարհը վերացնեն: Ղարաբաղի գլուխը կերան, հիմա էլ Հայաստանի գլուխն են ուզում ուտեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում