Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանը ՌԴ-ի կանաչ լույսով ռեալիզացնում է իր բոլոր հնարավորությունները Հայաստանի դեմ. վարչապետի որոշումը ճիշտ է

Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք՝ արևելյան տեղամասերից մեկում, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության Խորհրդի նիստում։Այլ մանրամասներ վարչապետը չի հայտնել, չի հստակեցրել՝ երբ, որտեղ և ինչ հանգամանքներում է եղել առաջխաղացումը։ Միայն նշել է, որ այդ հարցը Անվտանգության խորհրդում քննարկվում է դեռ երեկվանից։

«Երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին», – ասել է Փաշինյանը:

Տարածված հաղորդագրության մեջ Անվտանգության խորհուրդն իր հերթին նշում է, որ Հայաստանի  ԱԽ-ն Ռուսաստանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում՝ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանն այս հարցում չպետք է ապավինի ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի աջակցությանը, քանի որ նրանք բազմիցս ցույց են տվել իրենց անգործությունը։ Այլ է միջազգային հանրության  մոտեցումը․«Տարբեր է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի մոտեցումը։ ՀԱՊԿ-ն ինչպես միշտ թթված դեմքով է, որովհետև այս ամենը Հայաստանի դեմ հստակ իրականացվող քաղաքականություն է։ Պարզ է, որ նրանք Հայաստանի դաշնակիցները չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ ճիշտ էր  Պաշտպանության նոր նախարարի նշանակումը․«Մնացածը գաղտնի դիվանագիտության հարցեր են։ Ես կարծում եմ, որ մինչև նշանակումը ամեն ինչ նախապատրաստվել է, որովհետև բոլորը հանկարծակիի եկան։ Ադրբեջանը ռեալիզացնում է իր բոլոր հնարավորությունները Հայաստանի դեմ։ Իր թիկունքում կանգնածը, թողտվություն տվողը, կանաչ լույս վառողը Ռուսաստանն է։ Հակառակորդն ուզում է իր ռազմական հաջողությունն արձանագրել, նաև ամրագրել քաղաքական որոշումներ, ինչը մեզ համար աղետ է։ Վարչապետն էլ այս պարագայում վճռական որոշում է կայացնում, երկար տատանումներից հետո բանակում իշխանությունը հանձնում է իր զինակիցներից մեկին, որը երեք տարվա մեջ  լավագույն արդյունքներն է գրանցել՝ ճանապարհաշինություն, կազմակերպվածություն ու լրջություն։ Կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ում ու վարչապետի շուրջ արդեն հասունացած քաղաքական գործիչների որոշակի խումբ կա։ Չմոռանանք, որ Արարատ Միրզոյանն  էլ այս օրերին Եվրոպայում է ճակատամարտ տալիս Հայաստանի շահերի համար»։

Դիտարկմանը, թե կատարվում են քաղաքական նշանակումներ, քաղաքագետն ասած՝ հաջող նշանակում է․«Դուք խոսում եք եվրոպական, ամերիկյան ստանդարտների մասին, բայց դրանք լինում են, երբ պետությունն ինստիտուցիոնալ, կայացած պետականություն է ունենում և որտեղ  մաֆիան ճզմվում է և ոչ թե միտինգներ անում։ Հետևապես մեր վիճակն այնպիսին է, որ նման բան լինի։ Այստեղ  գործել է ոչ թե քաղաքական, այլ օպտիմալ ու արդյունավետ նշանակման սկզբունքը։ Հայաստանը Բելգիան չէ, որ վեց ամիս  վարչապետ չունենա՝ ոչ մեկ չհիշի, որ վարչապետ չկա, ու բոլորն ապրեն այնպես, ինչպես ապրել են։ Իսկ այստեղ բոլորի թիրախում՝ ներսում ու դրսում, վարչապետն է։ Սա աննորմալ բան է, բայց արդիականություն, սովետական ավանդույթ։ Ղազախստանի, կոլխոզի նախագահ Լուկաշենկոյի մոդելն է։ Հետևապես  վարչապետը տվյալ իրադրության մեջ պետք է ռազմավարական որոշումներ կայացներ ու ինձ թվում է՝ այդպես էլ վարվել է»։

Լևոն Շիրինյանը նշեց՝ Ադրբեջանը Հայաստանի անկախության վերացման քաղաքականություն է վարում․«Ադրբեջանն ուզում է շատ բան պոկել, Ռուսաստանն էլ Հայաստանի անկախության դեմ պատերազմ է վարում՝ Ադրբեջանի դեմքով, ՀԱՊԿ-ն էլ դրան համաձայն է։ Դրա համար էլ ես ողջունում եմ վարչապետի համապատասխան որոշումն ու նշանակումը։ Սխեման նայեք․ զինվորականները գնում են Մոսկվա, գալիս են, հետո ադրբեջանցիներն ինչ-որ գործողություններ են անում. երեկվանից չեն ասում ինչ է կատարվել։ Իրենց ֆունկցիան ռուս խաղաղապահ կանչելն է, որոնք էլ Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ որոշում են կայացնում»։

Քաղաքագետը հիշեցնում է՝ պատերազմի օրերին Լավրովը շատ էր խոսում այն մասին, որ Անդրկովկասում նոր  կարգ պետք է հաստատվի ու հիմա դրա փորձերն են իրականացվում․«Դրա համար էլ ես մեր գեներալների մեծ մասին չեմ հավատում՝ կրթության որակի իմաստով, ուրիշը շահերը չպաշտպանելու, նաև ունեցվածքի իմաստով։ Հայաստանում գեներալը չի կարող հարուստ լինել։ Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Շուշիում էր, բայց Շուշին տապալվեց, Մովսես Հակոբյանն անընդհատ ինչ-որ բան էր խոսում, երկար տարիներ պաշտպանական համակարգ ստեղծողն էր, բայց պարզվեց՝ մենք նման բան չունենք, ինքը հաց թխելով էր զբաղված։ Մյուսն էլ անընդհատ ապացուցում է, որ դղյակն իրենը չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում