Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը

Պետությունը պետք է պարենային անվտանգության մասին նախապես մտածեր. ինչով է պայմանավորված գյուղատնտեսական ոլորտի անկումը

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում այս տարի ինը ամիսների կտրվածքով գյուղատնտեսական արտադրողականության անկումը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.5 տոկոսով։ «Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, մինչև պատճառների մասին խոսելը, ցանկացավ անդրադառնալ վիճակագրական տվյալներին՝ նշելով․«Եթե անցյալ տարի երաշտ չի եղել, բայց գրեթե նույն միջին ցուցանիշներն ենք ունեցել, նշանակում է այս տարվա երաշտի պայմաններում անկումը պետք  է այլ թիվ կազմեր, ոչ թե 1.5 տոկոս»։  Նրա համոզմամբ՝  այս ցուցանիշը անիրատեսական  ու  անարժանահավատ է։ «Հնարավոր է՝ թվերին, հաշվարկներին չեն տիրապետում, բայց իմ տրամաբանական հաշվարկներով չի կարող այդպիսի թիվ լինել, ընդ որում՝ 9-ը ամիսների կտրվածքով»,-ընդգծեց Հարությունյանը։

Վերջինիս կարծիքով՝ անկախ անբարենպաստ տնտեսական պայմաններից, երաշտից՝ այս արդյունքները վատ կառավարման հետևանք են։ «Եթե որևէ պաշտոնյա չի կարողանում, ի վիճակի չէ իր պարտավորությունները պետության հանդեպ  կատարել, իր ոլորտում դրական փոփոխություն չի կարողանում ապահովել, պետք է դուրս գա, ընդ որում՝ կապ չունի տվայլ անձը լավ, գրագետ արհեստավարժ մասնագետ է, թե ոչ այնքան, բայց պատերազմող երկրում բարոյական պարտավորություն պետք է ունենա՝ հրաժարվելու ոլորտի կառավարումից, եթե ակնհայտ է, որ անկարող է, ոչ բանիմաց և մնում է  միայն պարգևավճարների համար»,-ասաց  տնտեսագետը։

Նա հավատացած է, որ  այս ծայրահեղ ծանր պայմաններում  անհրաժեշտ է, որ պաշտոնյաները առաջին հերթին շատ հայրենասեր, փորձառու, նվիրված մարդիկ լինեն,որ, օրուգիշեր, առանց  ֆինանսական հավելյալ պահանջների, աշխատեն ոլորտը այս վիճակից հանելու ուղղությամբ։  Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է, որ պատասխանատուները  հեռատեսորեն և շատ լուրջ հաշվարկված ծրագրեր մշակեն, ճիշտ, իրավիճակային  խնդիրներ դնեն իրենց առջև։ Որպես օրինակ՝ նա մատնանշեց իր կառավարման ժամանակ պարենային  անվտանգության  վերահսկողության պատշաճ  իրականացումը, որով իրենք կարողանում էին այնպես լուծել, հաշվարկել ներքին շուկայում գյուղմթերքի  իրացման, արտահանման ծավալների հարցերը, կարողանում էին կառավարել  պակասորդն ու  գնաճը։ Նա կարծում է, որ այս անհաջողությունների պատճառների մեջ տեղ ունի այն հանգամանքը, որ մի մեծ ու կարևոր գյուղնախարարությունից այժմ մնացել է մի փոքր ենթաբաժին և այնպիսի  կադրերով, որոնց մեծ մասը չի տիրապետում իր մասնագիտությանը։

Հարցին, թե ինչ կարծիք ունեք մասնագետների այն պնդումների վերաբերյալ, որ  գյուղմթերքի գնաճին պետությունը չպետք է միջամտի, Հարությունյանը պատասխանեց, որ  պատերազմող երկրում դա անհնար է և կոպիտ սխալ է։ Որպես իր ասածի ապացույց՝ մեր զրուցակիցը վկայակոչեց կարտոֆիլի գնաճը՝ ասելով, որ անհրաժեշտությամբ, կարևորությամբ հացից հետո երկրորդ  օգտագործվող մթերքն է, երկրորդ հացը և չի կարելի թողնել, որ բանանի գներով կարտոֆիլը  ներքին շուկայում իրացվի՝ փաստացի զրկելով մարդկանց  կարտոֆիլ գնելու և դրանով սնվելու հնարավորությունից։ Ըստ նրա՝ ազատ տնտեսական շուկայական հարաբերությունները մի բան են, պատերազմող երկրի համար տնտեսական քաղաքականությունը այլ բան է։ Պետությունը պետք է պարենային անվտանգության մասին նախապես մտածեր,  ապահովեր, որ երկրում երկրորդ հաց համարվող սնունդը հանրապետությունում չբարձանար 300 դրամից ավելի չափերի։ Պետք  է նախապես հաշվարկեր բերքի ու ներքին պահանջարկի ծավալն ու արտահանման քանակի  հարցերին անհրաժեշտության դեպքում կոշտ միջամտեր։ «Ինձ չի հետաքրքրում՝ նախկին կամ ներկա նախարարը ինչպես է մտածում, ինձ միայն  հետաքրքիր է՝ ինչքանով է ճիշտ նրանց դրած ուղենիշները, իմ երկրի ապագան  է ինձ հուզում, այն, թե ղեկավարները ինչ ուղենիշներ են  դնում իրենց առջև, ինչքան ազնիվ  է ու հայրենասեր են»,-ասաց նախկին փոխնախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում