Sunday, 09 06 2024
ԵԱՏՄ-ն մեր պայծառ ապագան չէ, բայց նաև աղքատ Ղազարոս չլինենք Բրյուսելի դռանը
Starliner տիեզերանավն արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան
Խոշոր խաղ է սկսվել, որից կարող ենք օգտվել. էներգետիկ ենթակառուցվածքները պետք է կարգի բերել
10:09
ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Ռուսաստանից կախվածությունը կձգվի ևս մեկ դար, եթե նոր ԱԷԿ-ի գործարքը կնքվի նրանց հետ
09:45
Լեհաստանը 750 մլն դոլար կտրամադրի կիբերանվտանգությանը
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել

Ֆուտբոլային ակումբի գլխավոր հաշվապահը վրաերթի ենթարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակցի․ նա մահացել է

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Suzuki-ին վարել է Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գ.-ն, ով վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 47-ամյա Արթուր Մ.-ին, որից հետո բախվել Արթուր Մ.-ի կողմից վարած, սակայն այդ պահին ճանապարհի դիտահորերի վերանորոգման համար կայանված ГАЗ մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Սամվել Հ.-ին պատկանող, սակայն ճանապահի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով, բախվել Երևանի բնակիչ, անհատ ձեռներեց, 28-ամյա Արմեն Ս.-ի կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին, ապա բախվել ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննութան բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Աննա Գ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի ֆուտբոլային ակումբներից մեկում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ մահացածն էլ աշխատում էր Երևանի քաղաքապետարանում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 21-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն ստանալ, ապա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինս ստացել էր 2 ոտքերի բաց կոտրվածք, վնասվել էր նաև նրա փայծաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում