Saturday, 08 06 2024
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Ինչ են ասել Սերժ Սարգսյանին, ի պատասխան «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» «երգի»

Հայաստանի նախկին իշխանությունը, նաև նախագահ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չհերքեցին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի այն հայտարարությունը, որ 2016-ի հուլիսին Սերժ  Սարգսյանն Արցախի խորհրդարանի պատգամավորների և արցախյան առաջին պատերազմի ակնառու վետերանների հետ հանդիպմանն ասել է, որ պետք է վերադարձնել տարածքները, այլապես վաղը «Կարս-Կարս երգի օրինակով կարող ենք երգել Ստեփանակերտ-Ստեփանակերտ»: Անցել են ամիսներ, բայց որևէ մեկը չի ասել, թե չեն հնչել այդպիսի խոսքեր: Իհարկե հարց է, թե ինչու՞ է Արցախի ԱԺ նախագահը ներկայումս՝ 44-օրյա պատերազմից հետո միայն բարձրաձայնում այդ մասին, այլ ոչ թե 2016-ին, 2017-ին, 2018-ին:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը փաստորեն դրանով ասել է, որ՝ տարածքները չվերադարձնելու դեպքում կլինի պատերազմ: Իհարկե, շատ ավելի թափանցիկ տեքստով Սարգսյանը պատերազմի անխուսափելիության մասին խոսել է 2018-ի ապրիլի 17-ի խորհրդարանական իր ելույթում, բայց այդ ժամանակ արդեն հանրապետությունում այլ իրավիճակ էր: Բայց, այստեղ թերևս առաջանում է մեկ այլ էական հարց: Իսկ արդյո՞ք այդ այլ իրավիճակը հետևանքը չէր այն լռության, որ հաջորդել էր 2016-ի հուլիսի ստեփանակերտյան հանդիպմանը: Դա հասկանալու համար թերևս պետք է ստանալ հարցի պատասխան, թե ի՞նչ է արձագանքել այդ ժամանակ լսարանը Սերժ Սարգսյանին: Բայց, հարցը միայն լսարանը չէ, այլ ընդհանրապես Հայաստան-Արցախ ամբողջ կառավարող տնտեսա-քաղաքական համակարգը: Ընդ որում, համակարգը ոչ միայն ՀՀԿ իմաստով, այլ իր տարբեր իշխանական և այսպես կոչված ոչիշխանական թևերի: Նրանք հայտարարել են, որ պետք է պահել տարածքներն ու պատրաստվել պատերազմի՞, թե՞ պարզապես հրաժարվել են ստանձնել որևէ դիրքորոշման պատասխանատվություն, այն ամբողջապես թողնելով Սերժ Սարգսյանի վրա: Իսկ Սերժ Սարգսյանը հիանալի գիտեր, պատկերացնում էր, որ հարձակվողը չէր լինելու միայն Ադրբեջանը, այլապես չէր խոսի «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգելու մասին: Նա պատկերացնում էր, որ հարձակվողը լինելու է Թուրքիան, իսկ Ռուսաստանը պայմանավորվելու է նրա հետ: Բայց, մյուս կողմից էլ առաջանում է հարց՝ իսկ Սերժ Սարգսյանը 2016-ի հուլիսին քաղաքական որոշման հանգելու առարկայականությամբ և կոնկրետությամբ որևէ բան առաջարկե՞լ է կառավարող համակարգին, թե՞ պարզապես ասել է, որպեսզի հետո արդեն որոշակի իրավիճակներում կարողանա մատնացույց անել, որ ինքը բաց ներկայացրել է իրավիճակը, չի թաքցրել ոչինչ, հետևաբար միակ պատասխանատուն չէ:

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը պետք է սկսի նվազագույնը 2016-ից, հասկանալու համար, թե ինչ հնարավորություն ուներ Հայաստանը և ինչ արդյունավետությամբ է օգտագործվել կամ խաղաղ կարգավորման, կամ պատերազմի պատրաստվելու հնարավորությունը, ինչու՞ է 2017-ի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտնել հարցը փոխզիջումով կարգավորելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությանն իր աջակցությունը, և ինչու է խորհրդարանի ընտրությունից առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել ըստ էության «ձեռքերը լվանալու» մասին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում