Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՔՊ-ի համար դժվար է լինելու մյուս  համայնքներում «հաղթող» թեկնածու գտնել

Գորիսում ու Գյումրիում պարտություն կրելուց հետո իշխանություններն էլ ավելի լուրջ են տրամադրվում նոյեմբերին ու դեկտեմբերին մյուս համայնքներում սպասվող ընտրություններին։

Վանաձորի քաղաքապետի ընտրություններին հստակ մասնակցության մասին հայտարարել է լիազորությունները դադարեցված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ խոստանալով առաջիկա օրերին հստակեցնել մասնակցության ձևաչափը։ Մասնակցության մասին   հայտարարել են նաև Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը, թեկնածուն՝ կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանն է։ Կան հայտարարություններ նաև այլ ուժերի կողմից, սակայն վերջնական հստակեցում չկա։

Բնականաբար ընտրություններին կմասնակցի նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ եթե մինչև հոկտեմբերի 17-ը որոշում կար Վանաձորում ևս Գյումրու օրինակով  առաջադրել գործող մարզպետին, այժմ ՔՊ-ն որոշումը փոխել է։ Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն՝ իշխանության թեկնածուն կլինի «Արփի» տաքսի ծառայության հիմնադիր, ՎՊՀ դասախոս Մանվել Ոփյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պարտականությունները կատարող  Արթուր Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին կուսակցությունը Վանաձորի մասին որոշում չի կայացրել և մեր տեղեկությունը հերքել կամ հաստատել չի կարող։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, խոշոր համայնքներում իշխանությունների պարտությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իշխանության համար խնդիր են լինելու նաև մյուս համայնքներում սպասվող ընտրությունները․«Նրանք մարզային ակտիվ գործիչներ չունեն։ Կոնկրետ իշխանությունն այլևս ոչինչ չի կարող անել, մեկ ամսվա ընթացքում նա չի կարող նոր պայմանական Առուշ Առուշանյան ստեղծել մարզերում։ Հիմա էլ տեսնում ենք, որ իշխանությունը մարզերում օգտվում է այն նույն տեխնոլոգիաներից, որից նախկին իշխանությունն էր օգտվում»։

Բադալյանի դիտարկմամբ՝ դժվար է նշել, արդյոք ընդդիմությունն էլ կունենա կարկառուն ներկայացուցիչ․«Եթե  ընդդիմությունն ունենա այդպիսի թեկնածու, իշխանությունը կպարտվի։ Ընտրություններ են սպասվում նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին։ Իշխանությունը չի կարող ակտիվ գործիչների հայթայթել այս ընթացքում, որ կարողանան հաղթանակ գրանցել։ Ուստի անելու է այն՝ ինչ անում էր նախկինում Հանրապետականը։ Այնպես էլ չէ, որ բոլոր մարզերում վարչապետը վարկանիշ չունի, զրոյական է։ Կան մարզեր, որտեղ իր կողմնակիցները կհաղթեն, շատ տեղերում մրցակիցները չունեն վարկանիշ՝ իսկ ինքն ունի։ Դրա համար էլ որոշ համայնքներում կպարտվի, որոշներում՝ կհաղթի»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում