Wednesday, 05 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Իրանի խորհրդարանի պատգամավոր․ Հայաստանի հետ ռազմական դաշինքը բխում է տարածաշրջանի շահերից

Իրանահայ մեկնաբան Սահակ Շահմուրադյանը գրել է․

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր Աբոլֆազլ Հասան Բեյգին ասել է. «Անվտանգության դաշինքի կնքումը բխում է Հայաստանի շահերից և ինչպես որ այլ երկրներին է օգնում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, Իրանը կարող է աջակցել նաև Երևանին»:

«Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Աբոլֆազլ Հասան Բեյգին Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում իրականացվող տեղաշարժերի մասին ասել է. «Էրդողանը երազում է Օսմանյան պետությունն ու կայսրությունը վերկանգնելու մասին, սակայն քաջ գիտի, որ իր երկրի ներսում անվտանգություն չկա, և եթե չլիներ Իրանի աջակցությունը, գուցե Թուրքիան էլ մասնատված լիներ ԱՄՆ-ի կողմից: Իրանի և Ադրբեջանի սահմանային մտահոգություններն ու Սիոնիստական ռեժիմի հետ վերջինիս համագործակցության հարցը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով: Ալիևը պետք է իմանա, որ եթե այդ ճանապարհները չբացվեն, հետագայում նրանց համար շատ խնդիրներ կառաջանան»:

Նա նշել է. «Իրանը երկար տարիներ օգնել է Նախիջևանին և այսօր նրանք պետք է երախտագետ լինեն և չպետք է խաբվեն Իսրայելից ու Միացյալ Նահանգներից: Արևմուտքի հրահրած կրակի ծուխը հենց իրենց կկուրացնի և իրենք կտուժեն»:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորը Հայաստանի հետ ռազմական ու անվտանգության դաշինքի կնքման անհրաժեշտության մասին ասել է. «Հայաստանը որպես մի երկիր, որ իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր տարբեր առիթներով սատարել է Իսլամական Հանրապետությանը, այսօր ակնկալում է, որ անվտանգության հարցում Իրանից օգնություն կստանա և կհովանավորվի նրա կողմից, քանի որ ռազմական առումով խոցելի է: Իսլամական Հանրապետությունը քննարկում է իրավիճակը և բանակցություններ վարում, որպեսզի միջազգային իրավունքի շրջանակում իրականացնի այն, ինչ ասել է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը»:

Հասան Բեյգին հավելել է. «Նման դաշինքը կարող է շահավետ լինել Հայաստանի համար և Իսլամական Հանրապետությունն ինչպես որ այլ երկրներին է օգնում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, կարող է աջակցել նաև Հայաստանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում