Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

«Այս ամենը ձևական է․ Բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց գործերի բացահայտումները փակված թեմա են»

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ իրենց գործն է անհամապատասխանության չափով գույքը տվյալ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելը։ Նա վստահեցրել է, թե մոտ ապագայում սպասվում են նոր հնչեղ անուններ ունեցող անձանց ներգրավվածությամբ գործերի ամփոփում։

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը նշեց, որ պետք չի ոգևորվել նման հայտարարություններով. «Այնպես չէ, որ սա նորություն է, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ աղմկահարույց գործերի բացահայտումների վերաբերյալ հայտարարություններ մենք լսել ենք 3 տարի շարունակ, բայց արդյունքը զրոյական է: Այնպես չէ, որ ինչ-որ էական բան է փոխվել: Միայն օրենքի առկայությունը և մի խումբ մարդկանց հավաքվելը դեռ չի նշանակում, որ մենք ունենալու ենք արդյունքներ: Ես շատ հոռետեսորեն եմ վերաբերվում այդ հարցին: Չեմ կարծում, որ այս իշխանության ժամանակ հնարավոր կլինի որևէ արդյունքի հասնել, որովհետև այն միջոցները, որոնք հնարավորություն էին տալիս շատ հարցերի լուծում տալու, ուղղակի մերժվեցին իշխանությունների կողմից: Հետևաբար, ես լուրջ սպասումներ չունեմ և խորհուրդ էլ չեմ տա, որ որևէ մեկը նման սպասումներ ունենա այս իշխանություններից»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ օրինակ, օրերս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է կալանավորվել, Կարապետյանցը նկատեց. «Եթե Աղվան Հովսեփյանն է հետաքրքրում, նախկին գլխավոր դատախազներից մարդիկ կային, որոնք հետախուզման մեջ էին, ում վերաբերյալ քրեական գործեր էին հարուցվել:

Մայրապետյանն էր ոչ պակաս հնչեղ, Ռոբերտ Քոչարյանը, բայց մենք տեսանք այդ ամենի պրոդուկտը, վախճանը: Իսկ ի՞նչն է հուշում, որ ինչ-որ մի բան փոխվել է, ոչինչ: Ավելին ասեմ, այդ մարդիկ, որոնք պետք է առհասարակ երբևէ չվերադառնային ու չհավակնեին պետական պաշտոնների, ընտրությունների են մասնակցել ու իրենց առաջնորդած ուժերը հայտնվել են խորհրդարանում ու հիմա էլ մարիոնետների նման ի վնաս Հայաստանի գործունեություն են իրականացնում»:

Հարցին, թե իրատեսական համարում է, որ իսկապես եկամուտների հետ անհամապատասխանություն ունեցող գույքի բռնագանձում կիրականացվի, իրավապաշտպանը պատասխանեց. «Նման մեխանիզմներ տարբեր երկրներում կիրառվել են, բայց մեզ մոտ արվեց կիսատ-պռատ, իրական գործիքակազմերը չօգտագործվեցին՝ սկսած գնահատական տալուց, վերջացրած անցումային արդարադատությամբ: Սրանք էին իրական գործիքակազմերը, թե չէ այն, ինչ առաջարկելու են, չեմ կարծում արդյունք տա: Գուցե 1-2 դեպք լինի, բայց ծավալով, բովանդակային առումով արդյունք արձանագրելու հնարավորությունները չեմ տեսնում:

Իրականում ամեն ինչ ունի իր ժամանակը. Կա քարերը հավաքելու ժամանակը և դրանք նետելու ժամանակը: Իրավական գործընթացներ իրականացնելու առումով սա շատ ճիշտ միտք է: Կան բացառիկ ժամանակներ, երբ դու կարող ես դրանք իրականացնել, և երբ բաց ես թողնում այդ ժամանակը, դու այլևս ի վիճակի չես, հնարավորություն ու մանդատ էլ չունես, դա անելու համար: Ստանդարտ գործիքակազմով դա հնարավոր չէ անել: Այնպես որ ես մեծ հոռետեսությամբ եմ մոտենում այս հարցին, սա ինձ համար փակված թեմա է: Այս իշխանությունները որևէ հնարավորություն չունեն դա անելու, ցանկություն էլ չունեն:

Այդ ամենը շատ ձևական է, որովհետև երբ նայում եմ, թե ովքեր են հավակնում դառնալ դատավորներ, այլ պաշտոններ զբաղեցնել այդ հակակոռուպցիոն մարմիններում, տեսնում եմ, որ խնդիր կա: Նույն դատախազներն են, որոնք տասնամյակներով աշխատել են, խնդիրներ են արձանագրել իրենց աշխատանքի հետ կապված, հիմա հավակնում են դառնալ տարբեր այդպիսի կառույցներում քննիչներ, դատախազներ, պաշտոնյաներ»,-ասաց Նինա Կարապետյանցը:

Նրա խոսքով, նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություններ, որոնք հաշվի չեն առնվում. «Այսինքն ստեղծել կառույցներ, հետո այդ կառույցների աշխատանքն արհամարհել, ես դա չեմ հասկանում: Այնպես որ այս ամենը ձևական է, պետք է սպասենք, թե երբ կունենանք իրական իշխանություն»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում