Սիցիլիայից հարավ-արևմուտք գտնվող Պանտելերիա կղզում մոլեգնող մրրիկի պատճառով երկու մարդ է զոհվել, չորսը ծանր վնասվածքներ են ստացել, հաղորդում է քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղական վարչությունը:
«Մոտ մեկ ժամ առաջ տորնադոն … շրջել է վեց ավտոմեքենա և, ցավոք, երկու մարդ ահացել է, այս պահին չորս ծանր վիրավոր կա, որոնց թիվը կաճի… զոհվածների թվում է Պանտելերիայից հրշեջը: Մեր ցավակցությունն ենք հայտնում ընտանիքներին»,- հայտնում է Facebook-ի ծառայությունը։
Giornale di Sicilia պարբերականը նշում է, որ տուժածների ընդհանուր թիվը կազմել է ինը մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և տեխնիկական ծառայությունները, կարաբիներները:
Տարերային աղետը տեղի է ունեցել Պանտելերիա կղզում, որը գտնվում է Սիցիլիայից 100 կմ հեռավորության վրա: Կամպոբելո քաղաքում քամու պոռթկումները մի քանի ավտոմեքենա են շրջել և վնասել տներ։