Saturday, 11 07 2026
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել

Մուրադովի աներկբա հայտարարությունը. ռուս խաղաղապահների ճակատագիրն Արցախում

Ռուս խաղաղապահները Արցախում կմնան հինգ տարի, ինչպես համաձայնագրում է, որից հետո տեղակայման ժամկետը կերկարաձգվի: Այդ մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության, հայտարարել է խաղաղապահների արդեն նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը, որն ամփոփել է իր աշխատանքը նախկին կարգավիճակում: Ինչպես հայտնի է, Մուրադովին փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որի հետ նախօրեին հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարարը: Կբերի՞ արդյոք խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարի փոփոխությունը կոնտինգենտի և դրա շուրջ, ընդհանրապես Արցախխի շուրջ առկա իրավիճակի փոփոխության: Սյզբունքորեն, դա իհարկե հնարավոր է, որովհետև հրամանատարից կախված է շատ բան, սկսած հենց տեղում խաղաղապահ առաքելության մասնակից զինծառայողների վարքից, մինչև հնարավոր ռիսկերին կամ խնդիրներին արձագանքելու օպերատիվություն: Այդ տեսանկյունից, դաղստանցի, էթնիկ ծագումով՝ թաբասարանցի Ռուստամ Մուրադովի փոխարեն Կոսոբոկովի նշանակումը ինչ փոփոխություն կբերի խաղաղապահ կոնտինգենտի աշխատանքում, ռազմավարական կամ ընթացիկ իմաստով, դեռ պետք է տեսնել:

Կոսոբոկովը եղել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ, դրանից առաջ եղել է ռուսական ռազմակայանի հրամանատարը  Աբխազիայում: Գուցե ոչ ամեևին վճռորոշ կամ հույժ կարևոր, սակայն հատկանշական է, որ Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարը առաջին հանդիպումն ունենում է Հայաստանում: Թեև, կրկնեմ, որ այդ հանգամանքը չի կանխորոշում քաղաքական զարգացումների որևէ ընթացք: Դրանք կանխորոշվում են լայն ռազմավարական խնդիրներով, որ առկա են Ռուսաստանի առաջ, և մնացյալ մեծ ու փոքր դերակատարների հանդեմ այդ խնդիրների հարաբերակցությամբ: Տվյալ առումով հատկանշական է, որ Ռուստամ Մուրադովը ավարտելով առաքելությունը հայտարարում է, որ հինգ տարի անց ռուս խաղաղապահների մանդատը կերկարաձգվի: Մուրադովը այդ մասին խոսել է աներկբա, միարժեք ձևակերպումով: Կամ, համենայնդեպս նրա խոսքն այդպես է փոխանցել ՌԴ պետական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը: Սա այն ալիքի ֆոնին, որ պարբերաբար ակտիվանում է, և այդ ռեժիմում էր վերջին շրջանում Ադրբեջանում: Խոսքը ռուս խաղաղապահների ներկայության դեմ տրամադրությունների մասին է, որոնք անկասկած դուրս չեն պաշտոնական Բաքվի ծիրից:

Բանն այն է, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվում են հակամարտող կողմերի համաձայնությամբ, իսկ նրանց մանդատի երկարաձգումը կարող է լինել ինքնաբերաբար, եթե ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ կողմերից որևէ մեկը չընդդիմանա դրան: Մինչդեռ, Ադրբեջանը առայժմ չի ստորագրել անգամ առաջիկա հնգամյակի մանդատը: Սա Ռուսաստանի համար լուրջ խնդիր կարող է դառնալ այն դեպքում, երբ Ադրբեջանն իր դիրքորոշման հարցում սկսի էապես զգալ ԱՄՆ աջակցությունը: Մյուս կողմից, Բաքուն ռուս խաղաղապահների ներկայության հանդեպ պարբերաբար հանրային դժգոհություն է խթանում թերևս այն մտավախությամբ, որ Մոսկվան կարող է այդ հարցում պայմանավորվել Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ, ինչը բավականաչափ կբարդացնի Անկարայի, գուցե նաև Թուրքիայի գործը: Այլ կերպ ասած, Բաքվի դժգոոհությունը կարող է խթանվել նաև Անկարայից: Այս խնդիրը առաջիկայում թերևս հավակնում է դառնալ ռեգիոնալ զարգացումների  առանցքային հարցերից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում