Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

ԱՄՆ-ում մահացել է խորհրդային հայտնի քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանը

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, ֆեյսբուքյան գրառումը

Վերջին մոհիկանը…

ԱՄՆ-ում, 84 տարեկան հասակում կանքից հեռացավ պապիկս՝ ավագ Շահեն Հարությունյանը:

Ցավալիորեն, չեմ կարող կիսվել անձնական՝ պապ ու թոռ հարաբերություններից ինչ-որ հետաքրքիր պահերով, քանի որ իրադարձությունների, հեռավորության և պատմության բերումով անձնական շփման հնարավորություն այդպես էլ չունեցա:

Բայց, պապիկս ինձ համար եղել ու լինելու է իմ մտքերի ուղեկիցը, ընկերը, հույսն ու ուժը:

Եվ թերթելով հայոց պատմության էջերը, առանձնացնեմ պատմության իմ համար ամենակարևոր շրջաններից մեկի՝ 1960-ականների անկախական շարժման ծննդի ժամանակաշրջանը:

1966թ.-ի ապրիլի 24-ին, Խորհրդային կոմունիստական, բռնապետական իրականության մեջ հիմնվում է Ազգային Միացյալ Կուսակցությունը (ԱՄԿ): Հիմնադիրներն էին՝ Խորհրդային բանտերում ծանոթացած և այնուհետ անկախության պայքարի դուրս եկած 3 ընկերներ՝ Շահեն Հարությունյանը, Հայկազ Խաչատրյանն ու Ստեփան Զատիկյանը: ԱՄԿ-ն ամբողջ ԽՍՀՄ-ում միակ հակակոմունիստական, անկախական կուսակցությունն էր: Կուսակցության անդամները հայտնաբերվում և բանտարկվում էին: Այդուհանդերձ անկախոթյան գաղափարներն օր-օրի տարածվում էին և ոչ միայն հայ ժողովդրի այլ նաև ԽՍՀՄ այլ ժողովուրդների մոտ նույնպես: ԱՄԿ-ին անդամագրվում էին ԽՍՀՄ տարբեր երկրներից: Շահեն Հարությունյանը բանտարկվում է 2 անգամ և այնուհետև, 1985 թ.-ին, երբ Խորհրդային բանտերում էին նրա եղբայրը՝ Մարզպետ Հարությունյանը և որդին՝ Շանթ Հարությունյանը, հեռանում է Հայաստանից, բնակություն հաստատելով ԱՄՆ-ում: 1 տարի անց ԽՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության նախագահ՝ Գրոմիկոյի և Նախագահության քարտուղար՝ Մենթեշաշվիլու որոշմամբ, Շահեն Հարությունյանը զրկվում է ԽՍՀՄ քաղաքացիությունից՝ ԽՍՀՄ-ի դեմ թշնամական գործունեություն ծավալելու համար, որի արդյունքում էլ զրկվում է Հայաստան վերադառնալու հնարավորությունից: ԱՄՆ-ում, Շահեն Հարությունյանը շարունակում է պայքարը՝ ստեղծելով Սովետահայ քաղբանտարկյալների պաշտպանության հանձնախումբը, ինչպես նաև հրապարակում Երկունք թերթը՝ հիմնականում աջակցելով Պարույր Հայրիկյանի գլխավորած՝ ԱԻՄ-ին և Հայաստանի անկախության համար պայքարին:

Այդ ընթացքում Շահեն Հարությունյանը, ռուս ակադեմիկոս Յուրի Օռլովի և հետագայում Իսրայելի ներքին գործերի նախարար՝ Անատոլի (Նաթան) Շառանսկու հետ ընդունելության է արժանանում Սպիտակ տանը՝ հանդիպելով ԱՄՆ նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանին: Հանդիպման ընաթցքում Շահեն Հարությունյանը Ռոնալդ Ռեյգանին խնդրեց միջամտել Խորհրդահայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում:

Պապիկս միացավ ԱՄԿ-ն հիմնադրած իր երկու ընկերներին՝ 1979թ.-ին գնդակահարված Ստեփան Զատիկյանին և 1989թ.-ին իր տանը մահացած Հայկազ Խաչատրյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում