Saturday, 11 07 2026
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Հպարտություն ու վերք. անկախ Արցախի նոր հրամայականը

Արցախն այսօր նշում է Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ բազմաթիվ հիշատակումներ են պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձների, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիների սոցցանցային գրառումների ու հիշատակումների տեսքով, որոնցում բնականաբար առաջին հերթին արտահայտված է այն ցավը, այն վիրավորումը, որ Արցախն ու Հայաստանը ստացան նախորդ տարի սանձազերծված ահաբեկչական պատերազմի տեսքով: Դրա հետևանքով կորցրեցինք ոչ միայն թանկագին կյանքեր, այլ Արցախի տարածքների զգալի մասը: Եվ Արցախի հանրապետության 30-ամյակը, որ պետք է լիներ մեր համազգային հպարտության հոբելյանը, այսօր ավելի շուտ զգացնել է տալիս մեր ցավը:

Այդուհանդերձ, անկախ Արցախի համատեքստում այդ հանգամանքը մեզ նետված ևս մի մարտահրավեր է, որի հաղթահարելու ուժը պետք է լինի Արցախի անկախության ճանապարհին մեր կամքի և համառության ևս մի քննություն: Հաղթահարել ցավն ու դրանից ավելի զորեղանալ, նվաղելու, հոգեբանական անվերջ անկման մեջ հայտնվելու փոխարեն: Այն համազգային ցավը, որ ապրեցինք 44-օրյա պատերազմի հետևանքով, պետք է վերածվի Արցախի շուրջ համազգային աշխատանքի: Աշխատանքի, որի գլխավոր նպատակը պետք է լինի ուժեղ Արցախի կյանքը՝ ժամանակակից համաշխարհային իրողություններին համահունչ, թե քաղաքականության, թե տնտեսության, թե հասարակական  համակեցության միջավայրի, և թե ընդհուպ կենցաղի հարթությունում: Արցախը պետք է իր կենսագործունեության որակով, բնույթով, տրամաբանությամբ լինի համաշխարհային կյանքի մաս, հենց այդ միջոցով նաև առաջ մղելով իր համաշխարհային ճանաչման նպատակն ու խնդիրը: Եվ բնականաբար այդ հարցում Արցախին անհրաժեշտ է ուժեղ Հայաստան: Իսկ ուժեղ Արցախի և ուժեղ Հայաստանի համար անհրաժեշտ է այլևս նվազ տուրք և տեղ տալ պաթետիկ հռչակագրերին և կենտրոնանալ առարկայական աշխատանքային նախաձեռնությունների և ռազմավարությունների վրա, առաջին հերթին ձեռք բերելով մեր շուրջ տեղի ունեցող համաշխարհային զարգացումների առավելագույնս սթափ և համարժեք գնահատման կարողություն, ինչից է ուղիղ կերպով բխելու մեր անելիքի առավելագույն ճշգրիտ մշակումը, սահմանում ու իրագործումը: Արցախի 30-ամյակը դիմավորում ենք թարմ վերքով, որովհետև անցնող 30 տարիներին Արցախի անկախությունն առավելապես պաթոսի սնուցման աղբյուր էր՝ մեղմ պարագայում, եթե չասենք, ընդամենը Հայաստանում որոշ տնտեսական ու քաղաքական խմբերի քաղաքական կոնյուկտուրայի սպասարկման աղբյուր:

Մինչդեռ, ռազմա-քաղաքական առումով արցախյան հարցը, Արցախի անկախությունը, համաշխարհային օրակարգում դրա ընձեռած հնարավորությունն ու նաև ունեցած մարտահրավերները չենթարկվեցին խորքային գնահատման, չդարձան Հայաստանի հասարակական-քաղաքական և տնտեսական էլիտաների համալիր վերլուծության առարկա, ինչը թույլ կտար ժամանակին ձեռնարկել դեռևս քառորդ դար առաջ Արցախի անկախության դեմ հասունացող անբերանպաստ ռազմա-քաղաքական միջավայրին հակազդելու, ռիսկերը կառավարելու արդյունավետ քայլեր: Ըստ այդմ, Արցախի 30-ամյակը պետք է դառնա այս դեպքում ոչ թե ցավախառն հպարտության և պաթոսի, այլ ուշքի գալու և իրականությանն առերեսվելու մեկնակետ, հասկանալու համար, թե ինչ է Արցախի անկախությունը, Արցախի ինքնորոշման իրավունքը իրական քաղաքական հարթության վրա, որպես փաստ, որպես գործոն, որպես հայկական քաղաքականության նպատակ: Եվ ըստ այդմ ինչ է համայն հայության անելիքը այդ առնչությամբ՝ հնարավորություննեևր օգտագործելու կամ ստեղծելու, և ռիսկերը արդյունավետ կառավարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում