Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայէկոնոմբանկը 30 տարեկան է

30 տարի առաջ՝ 1991թ. օգոստոսի 26-ին, նորանկախ Հայաստանի ստեղծմանը զուգահեռ, վերակազմավորվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ (նախկին Բնակսոցբանկ) և, ստանալով ՀՀ ԿԲ կողմից թիվ 1 գրանցումը, առ այսօր շարունակում է պահպանել իր ուրույն դերակատարումը բանկային համակարգի և տնտեսության զարգացման գործում:

Դեռևս 2000թ-ին Բանկն առաջին անգամ ՀՀ բանկային համակարգում՝ առանց պետական երաշխավորության, ֆինանսական միջոցներ ներգրավեց ամենահեղինակավոր միջազգային կառույցներից մեկից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD), որն այնուհետև 2004թ-ին ձեռք բերեց նաև 25%+1 բաժնեմաս Բանկի կապիտալում և հաջողելով պահպանեց այդ մասնակցությունը 15 տարի:

3 տասնամյակի ընթացքում համագործակցելով մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՎԶԵԲ (EBRD), ՄՖԿ (IFC), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), ԳԶԲ (DEG), ԵՆԲ (EIB), COMMERZBANK AG, UNICREDIT BANK AUSTRIA AG, SYMBIOTICS S.A., INCOFIN I.M, BLUEORCHARD FINANCE S.A., FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES GMBH, EFA GROUP Ltd, ATLANTIC FORFAITIERUNGS AG և, մշտապես համալրելով գործընկերային լայն ցանկը, Բանկն իրագործել է մոտ 90 հաջողված ծրագիր և ներգրավել երկրի ՄՓՄՁ զարգացմանն ուղղված մոտ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային ռեսուրսներ: 2007թ-ից ի վեր Բանկը վարկանշվում է Moody’s Investors Service միջազգային վարկանշային ընկերության կողմից, արժանացել է արտասահմանյան գործընկերների տասնյակ հեղինակավոր մրցանակների, առաջինը ՀՀ բանկային համակարգում իրեն միաձուլել այլ բանկ՝ 2016թ-ին ձեռք բերելով լիարժեք վերահսկողություն «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ նկատմամբ և իր ներկայացվածությունն ընդլայնել ՀՀ բոլոր մարզերում՝ մասնաճյուղերի քանակը հասցնելով 53-ի:

Մեր նկատմամբ խորը վստահության մասին է վկայում Բանկի կապիտալում ավելի քան 5000 փոքր բաժնետերերի ներկայությունը՝ մոտ 30% մասնակցությամբ, և մենք մշտապես շարունակելու ենք սահմանել նոր նշաձողեր՝ ի շահ մեր բաժնետերերի, հաճախորդների, գործընկերների, աշխատակիցների և երկրի տնտեսության՝ պահպանելով բոլոր կարևոր արժեքները՝ որպես կայուն և թափանցիկ ֆինանսական գործընկեր, – իր խոսքում նշեց Բանկի Խորհրդի նախագահ պրն. Ս. Սուքիասյանը:

Շնորհիվ բանկ-հաճախորդ սերտ գործակցության և ռիսկերի զսպման արդյունավետ մեխանիզմների՝ Բանկը միշտ առանձնացել է վարկային պորտֆելի բարձր որակով՝ առաջնորդվելով ոչ միայն իր ապահովության համար վարկի սպասարկման ճիշտ գնահատմամբ, այլև լինելով ռիսկերը բացահայտող լավ խորհրդատու հաճախորդի բիզնեսի տեսանկյունից,- նշեց Բանկի Գործադիր տնօրեն պրն. Ա. Խաչատրյանը՝ հավելելով, որ Բանկը հետամուտ է լինելու հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ու հարմարավետությանն ուղղված նոր տեխնոլոգիական ծրագրերի իրագործմանն ու զարգացմանը:

Վերջին երեք տարիների ընթացքում Բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները գրանցել են առանձնակի աճ և կազմել.

  • Ակտիվներ՝ 324,8 մլրդ դրամ (+70%)
  • Պարտավորություններ՝ 281,5 մլրդ դրամ (+74%)
  • Հաճախորդներին տրված վարկեր՝ 199,8 մլրդ դրամ (+92%)
  • Ընդհանուր կապիտալ՝ 43,3 մլրդ դրամ (+49%)

30.06.2021թ-ի դրությամբ Բանկի զուտ շահույթը կազմել է 2,1 մլրդ դրամ, իսկ խնդրահարույց վարկերը (NPL) կազմել են պորտֆելի 0.95%-ը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում