Saturday, 25 07 2026
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Beosound Explore от Bang & Olufsen-ը՝ կատարյալ ակուստիկ համակարգ ձեր հանգստի ու ճամփորդությունների համար

Bang & Olufsen ապրանքանիշը ներկայացնում է Beosound Explore երկարակյաց ու անջրանցիկ բարձրախոսը՝ նախատեսված ակտիվ հանգստի սիրահարների  համար:

Հարմարավետ ձևն ու քաշը, նաև ներկառուցված կարաբինը սարքը հնարավորինս շարժական են դարձնում: Նրա յուրահատուկ գլանաձև տեսքը՝ որակյալ բարձրախոսների և ուժեղացուցիչների հետ միասին, ապահովում է հզոր

ձայն, որն, ըստ էության, բավական հարմար է բացօթյա խնջույքների կամ արշավների ժամանակ: Անկախ նրանից, թե որքան կտևի ձեր ճամփորդությունը կամ խնջույքը, բարձրախոսի մարտկոցն ապահովում է մինչև 27 ժամ անդադար աշխատանք: IP67 երաշխավորում է ջրակայունությունն ու սարքը պաշտպանում փոշուց, այսինքն բարձրախոսը հեշտությամբ դիմադրում է եղանակային ցանկացած պայմանների: Այն կարող է մեկ մետր ջրի մեջ ընկղմված մնալ մինչև իսկ 30 րոպե:

Bang & Olufsen ապրանքանիշին պատկանող Beosound Explore- ը բարձրախոսների որակյալ համակարգ է՝ սկանդինավյան դիզայնով, երաշխավորում է նաև երկարակեցություն:  Շարժական, ամուր սարքը միշտ պատրաստ է ճամփորդությունների:

Beosound Explore- ի հիմնական առանձնահատկություններն են՝

– անոդացված ալյումինե ամուր պատյան

– ձայնի ուղղություն`360 աստիճան

– պաշտպանություն քերծվածքներից, փոշուց և խոնավությունից շնորհիվ IP67 չափանիշների

– մինչև 27 ժամ մարտկոցի աշխատանք

– հարմարավետ ձև և ներկառուցված կարաբին

Ձայն

Սարքը հագեցած է 1.8 դյույմանոց բարձրախոսներով, որը նախատեսված է բացօթյա տարածքում օգտագործելու համար: Շնորհիվ իր գլանաձև պատյանի, DSP ալգորիթմի և True360 տեխնոլոգիայի, բարձրախոսն ապահովում է տարածական հնչողություն և խիտ բասեր: Անկախ նրանից, թե որտեղ է բարձրախոսը տեղակայված, ճամբարի կենտրոնում, թե լեռան գագաթին, ժայռի վրա, կամ էլ կախված է վրանից, միևնույն է Beosound Explore- ն ապահովում է հզոր ձայն: Մարտկոցի 27 ժամյա աշխատանքը թույլ է տալիս սարքն օգտագործել ողջ օրվա ընթացքում, առանց լիցքավորելու:

Հարմարավետ ֆունկցիաներ

Սա շուկայում առկա առաջին բարձրախոսն է, որի ստեղծման համար օգտագործվել է երկրորդ կարգի անոդացված ալյումին `քերծվածքների դիմադրողականության համար, ինչն, ըստ ամենայնի, սարքը կատարյալ է դարձնում ճամփորդելիս:

Պատյանի վերին հատվածում կան ներկառուցված կառավարման կոճակներ, որոնց շնորհիվ կարելի է միանալ , օրինակ, դադարի, միացման կամ էլ՝ ձայնի կառավարման ֆունկցիաներին: Beosound Explore սարքը միանում է Bluetooth 5.2-ի և Apple- ի, Google- ի և Microsoft- ի արագ զուգավորման տեխնոլոգիաների միջոցով: Վերոնշյալ անլար միացումների շնորհիվ կարելի է զուգահեռաբար միացնել երկու բարձրախոս, արդյունքում ստանալով մեկ ամբողջական ստերեո համակարգ:

Դիզայն

Beosound Explore սարքի պարագայում ամեն մանրուք մտածված է: Հարմարավետ ձևի և օպտիմալ քաշի շնորհիվ բարձրախոսը տեղավորվում է ձեռքում, ինչն էլ սարքը դարձնում է շարժական:

Ակուստիկ համակարգի պատյանն ունի ամուր հատակ, հագեցած է ալյումինե կարաբինով, ինչի շնորհիվ սարքը կարելի է դնել ցանկացած մակերևույթի վրա:

Ճկուն և եղանակային ցանկացած պայմաններին դիմացկուն ժապավենը՝ յուրահատուկ ներկառուցված կարաբինային ամրակով, որն, ի դեպ, կարելի է ամրացնել գոտու կամ ուսապարկի վրա՝ հարմարավետ և շարժական է դարձնում սարքը:

Իսկ կառավարման վահանակը նախագծված է բոլոր պայմաններում անթերի աշխատանքի համար՝ լինի ջրում, ավազի վրա, թե՛ աղտոտվածության դեպքում:   Չնայած ամուր արտաքին պատյանի, բարձրախոսը թեթև է, կշռում է ընդամենը 631 գրամ, ինչի շնորհիվ ճամփորդությունն անկաշկանդ է դառնում:

Սկանդինավյան լանդշաֆտներին բնորոշ անտառներ, սառցադաշտեր և ֆիորդեր հիշեցնող բարձրախոսը հասանելի է անտրացիտ սև, կանաչ կամ մոխրագույն երանգների մեջ: Ալյումինե պատյանը հաճելի է շոշափել, ունի պարզ , հասկանալի  ինտերֆեյս: Առաջնակարգ  նյութերի և կոկիկ դիզայնի շնորհիվ Beosound Explore- ը հարմար է ակտիվ կյանքի համար:

Եթե ​​սիրում եք երաժշտություն և բացօթյա հանգիստ (ծով, լեռներ, անտառներ և այլն), արկածներ և ճամփորդություններ, ապա Beosound Explore- ը կատարյալ երաժշտական ​​սարք է ձեզ համար: Այն, վստահաբար կգունավորի ձեր ճամփորդությունը և կպարգևի անմոռանալի երաժշտական ​​պահեր:

Արժեքը՝ 149 000 ՀՀ դրամ

Ներկայացնում ենք Bang & Olufsen- ի մեկ այլ արտադրանք, որը նույնպես կատարյալ է ակտիվ հանգստի և զբոսաշրջության համար: 2 -րդ սերնդի Beosound A1-ը հզոր շարժական բարձրախոս է՝ նրբաճաշակ դիզայնով, նորացված ինտերֆեյսով և բազմաթիվ նոր հնարավորություններով: Ունի կոկիկ, անջրանցիկ պատյան, որը թույլ է տալիս բարձրախոսը ձեզ հետ վերցնել ամենուր: Այն , ի դեպ, տալիս է մինչև 18 ժամ անդադար նվագելու հնարավորություն: Իսկ նման նրբագեղ մոդելի հնչողությունը կգերազանցի բոլոր սպասելիքները: Երկրորդ սերնդի Beosound A1-ը նախորդ սերնդի A1- ից 5% -ով թեթև է և 1 միլիմետրով բարակ: Կորպուսի արտաքին ներքևի հատվածը նախորդից  ավելի բարակ է և բարձրախոսին նրբագեղ տեսք է հաղորդում:

Արժեքը՝ 185 000 ՀՀ դրամ

Հայաստանում Bang&Olufsen-ի արտադրանքը կարելի է ձեռք բերել Euroluce և Vega. Խանութներում:

Bang & Olufsen- ը դասական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1925 թվականին Դանիայի Ստրուեր քաղաքում: Հիմնադիրները Փիթեր Բանգն ու Սվենդ Օլուֆսենն են, որոնց տեսլականն ու նվիրումը գործին դեռ մնում են ընկերության փիլիսոփայության հիմքում:

Մոտ մեկ դար Bang & Olufsen- ը ընդարձակում է պատկերացումները աուդիոտեխնոլոգիաների մասին, շարունակում մնալ ակուստիկ նորարարության առաջնագծում: Ապրանքանիշի արտադրանքն այսօր էլ մնում է կատարյալ դձայնի, անժամանակ դիզայնի և անգերազանցելի վարպետության ներդաշնակություն:

Ընկերության նորարարական արտադրանքն ամբողջ աշխարհում վաճառվում է Bang & Olufsen խանութներում, bang-olufsen.com կայքէջում և մանրածախ խանութներում:

Ընկերությունն ունի 700 աշխատակից, ապրանքանիշը ներկայացված է ավելի քան 70 շուկաներում, Bang & Olufsen-ի ակցիաները գրանցված են NASDAQ Copenhagen A / S-ում:

Առավել մանրամասն՝ www.bang-olufsen.com  կայքէջում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում