Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

ԱՄՆ խոսում է Արցախի կարգավիճակի մասին, բայց՝ Ադրբեջանից նե՞րս, թե՞ դուրս

Արցախի հակամարտությունը կարգավորված չէ, որովհետև լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, Երևանում հայտարարել է Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին: Միաժամանակ նա մատնացույց է արել սահմանային լարվածությունը և նշել, որ Նահանգների նպատակն է հնարավորինս արագ հասնել ապաէսկալացման, որպեսզի հնարավոր լինի լուծել մնացյալ հարցերը: Ըստ դեսպանի, Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր աշխատելու է այդ ուղղությամբ: Փաստորեն ստացվում է, որ, արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, որովհետև որոշված չէ Արցախի կարգավիճակի հարցը, իսկ կարգավիճակի հարցի շուրջ քննարկումների համար էլ պետք է լինի լարվածության և սահմանային միջադեպերի չեզոքացում: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Վաշինգտոնը սահմանային լարվածության թուլացումով է պայմանավորում բանակցության վերսկսումը:

Բանն այն է, որ այդ դեպքում Ադրբեջանը երբեք չի գնա լարվածության թուլացման, առնվազն, քանի դեռ բանակցությունը չի վերսկսի իր օրակարգով: Այդ դեպքում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, որի նպատակն է լարվածության թուլացման հասնելը, Նահանգներն ունի՞ այդ խնդիրը լուծելու վերաբերյալ իր պատկերացումը կամ առաջարկը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի դիրքորոշումը այն է, որ լինի սահմանագծում ու սահմանազատում և տարածքային ամբողջության ճանաչում, ինչը կնշանակի բացառել կամ փակել կարգավիճակի հարցը՝ առնվազն Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակից դուրս: Այսինքն, այդ դեպքում կստացվի, որ Արցախը կարգավիճակ կարող է ունենալ միայն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Սա ըստ էության ասում է Բաքուն:

Երևանն ինչպես հայտնի է, ասում է, որ արցախյան հակամարտության կարգավորումը չի կարող կապակցվել սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ: Այլ կերպ ասած, Երևանը նաև կարգավիճակի հարցի քննարկումը չի կապում սահմանային լարվածության նվազման հետ, ինչպես օրինակ կապակցվածություն է նկատվում ԱՄՆ դեսպանի խոսքում: Այստեղ է, որ պատկերն ավելի որոշակի դարձնելու համար հարկավոր է հասկանալ, թե Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ի՞նչ կոնկրետ պատկերացում-առաջարկ ունի սահմանային լարվածությունը չեզոքացնելու խնդիրը լուծելու համար: Կամ, բանակցության վերսկսման հարցի լուծումը պետք է չկապել սահմանային լարվածությունը չեզոքացնելու հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում