Saturday, 25 07 2026
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց

Մի բան է ծրագրելը, բոլորովին այլ է՝ կենսագործելը. Քաղաքական բաղադրիչը պետք է հանվի ԱԱԾ համատեքստից

ՀՀ նոր կառավարության հնգամյա ծրագրով մի շարք փոփոխություններ են սպասվում Ազգային անվտանգության ծառայությունում։ Կառավարության ծրագրի  ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հատվածում ամրագրվում է, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է Ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է: Ծրագրում նաև նշված է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում, սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

Բացի դա նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն: Իսկ Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ  Հայաստանի ցանկացած նոր կառավարություն միշտ էլ իր պարտքն է համարել, խոստացել է անդրադառնալ հատուկ ծառայություններին, ուժային կառույցներին, դատաիրավական համակարգին։ Հայտարարել, թե փոխելու կամ վերափոխելու է դրանք։ Բայց, ցավոք, այս խոստումները, որպես կանոն, մնացել են կամ անհետեւանք՝ ոչինչ չեն արել, կամ արդյունքը եղել է այն, որ արված գործը բավարար չի եղել։ «Մի բան է ծրագրելը եւ բոլորովին այլ է կենսագործելը։ Այսօրվա դրությամբ Հայաստանը ունի չափազանց ուռճացված ուժային կառույցներ։ Դա վերաբերվում է եւ ԱԱԾ-ին, եւ ոստիկանությանը, եւ հարկային ու մյուս նմանատիպ մարմիններին։ Սա հնից եկած ժառանգություն է, որից անպայման պետք է ազատվել, եթե կառույցները վերափոխելու ծրագիր իրոք կա, իհարկե»,-ասաց Հարությունյանը՝ ավելացնելով.«Ինչ վերաբերվում է բուն ԱԱԾ-ին, այդ կառույցը նոր ու արհեստավարժ մասնագետներով համալրելու նպատակին, ապա պետք է առաջին հերթին հասկանանք, թե որտեղի՞ց ենք վերցնելու այդ նոր մասնագետներին։ Որտե՞ղ են նրանք պատրաստվելու կամ վերապատրաստվելու։ Եթե հին տարբերակը՝ ռուսական համապատասխան ուսումնական կենտրոնները նկատի ունենք, ապա ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենալու։ Ես կարծում եմ, որ Հայաստանում եւ միայն Հայաստանում պետք է ուսուցանվեն ԱԱԾ ապագա աշխատակիցները։ Այլ խնդիր է, որ դրսերում՝ ոչ միայն Ռուսաստանում, նրանք կարող են վերապատրաստման կուրսեր անցնել։ Բայց կադրերի պատրաստման ու ընտրման կենտրոնը պետք է լինի Հայաստանը՝ հայաստանյան համապատասխան ուսումնական հաստատությունը»։

Մեր զրուցակցի խոսքով՝ ԱԱԾ-ն պետք է քաղաքական գործառույթներ չունենա, ինչպես նաեւ ոստիկանությունը։ Պետք է զբաղվի պետության անվտանգության խնդիրներով։ Քաղաքական բաղադրիչը պետք է հանվի այս կառույցների համատեքստից։ Պետք է չլինեն վարչապետի ենթակայության տակ։ «Մի խոսքով, բազմաթիվ պարտադիր պայմաններ կան, որոնք չգիտակցելու կամ չբավարարելու դեպքում շարունակելու ենք ունենալ այնպիսի ԱԱԾ, ինչպիսին ունեցել ենք եւ ունենք»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում