Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

Մամիկոն Ասլանյանը կառաջադրվի «Ազատ դեմոկրատների» ցուցակով. Քաղաքապետը չհերքեց՝ քննարկումներ գնում են

Հայտնի է, որ աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքում։ Թեև ընտրության օրը դեռևս հստակեցված չէ, սակայն այն համայնքներում, որտեղ ընտրություններ են սպասվում, հատկապես խոշոր քաղաքներում արդեն նախընտրական եռուզեռ է, խմորումներ են, բանակցություններ են թեկնածուների և քաղաքական ուժերի միջև։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքապետ Մամիրկոն Ասլանյանը,ով արդեն իսկ հայտարարել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, առաջադրվելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով։

Ինքը՝ Ասլանյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ «Ազատ դեմոկրատների» հետ բանակցությունների մեջ է, բայց ասաց, որ այս պահին որոշակիություն չկա.«Ես դեռևս ոչ մի որոշում չունեմ, քանի դեռ ընտրությունների վերաբերյալ սպառիչ, պաշտոնական տեղեկատվություն չկա, այդ թեման արդիական չէ։ Ես ուղակի հայտարարել եմ, որ մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե ինչ ֆորմատով, ինչ ձևաչափով և ոնց, դեռևս հստակ չէ։ Եթե հստակություն լինի, բոլորդ էլ կտեսնեք։ Ես տարբեր ուժերի հետ քննարկումներ ունեցել եմ, հիմա էլ ունեմ՝ այդ թվում ձեր նշած ուժի հետ, բայց որ դեռևս առարկայական որոշում չկա, դա հաստատ է»,-ասաց Ասլանյանը։

Մեր հարցին՝ իշխանական ուժի հե՞տ էլ է քննարկումների, բանակցության մեջ, քաղաքապետը պատասխանեց. «Իշխանության հետ ինչ պիտի քննարկեմ այս պահին։ Քանի դեռ որոշակի ոչ մի բան չկա, ոչինչ չեմ կարող ասել։ Եթե այս պահին որևէ որոշակի բան չկա, ապա չեմ կարող հերքել կամ հաստատել դեռևս չեղած բանը։ Հետևաբար ձեր թվարկած որևէ ուժի հետ բանակցություն այն հարթության վրա չի, որ ես ասեմ՝ այո, կամ ոչ»,-ասաց Ասլանյանը։

Մեր հարցին՝ կա՞ն այլ անուններ, թեկնածուներ, որոնք պատրաստվում են առաջադրվել, Ասլանյանը պատասխանեց. «Տարբեր անուններ են շրջանառվում։ Բայց այս դեպքում էլ որոշակիություն չկա։ Քաղաքական ուժերն էլ հայտարարություն չեն անում։ Ամեն ինչ շրջանառվող խոսակցութունների մակարդակում է»,- եզրափակեց Մամիկոն Ասլանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում