Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Տիգրան Սարգսյանը շնորհակալ է «Մարտահրավերներին»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Զոլաքար և Մարտունի համայնքների պոմպակայանների բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:

Զոլաքար և Մարտունի համայնքների` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերակառուցված պոմպակայանները (ներդրումները` համապատասխանաբար 3,5 մլն և 2,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), գտնվում են «Սևան» ազգային պարկում և սնուցվում են Սևանա լճի ջրով:

Լճի մակարդակի տատանումների հետևանքով առաջացող խնդիրները լուծելու նպատակով Զոլաքարում կառուցվել է 2-րդ աստիճանի պոմպակայանի նոր շենք, իսկ Մարտունիում վերակառուցվել է պոմպակայանի նախկին շենքը: Արված աշխատանքները ներառում են խորասուզվող պոմպերի տեղադրում, պոմպակայանի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրում, միջին և ցածր լարման էլեկտրասարքերի փոխարինում: Արդյունքում շուրջ 9 հազար ջրօգտագործողներ հնարավորություն ունեն օգտվել հուսալի ոռոգումից մոտ 800 հեկտար հողատարածքների վրա:

Ընդհանուր առմամբ «ՀՄՀ-Հայաստան»-ի ներդրումը Գեղարքունիքի մարզում կազմում է ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է նաև Վարդենիսի ինքնահոս համակարգի և 9 համայնքներում ներտնտեսային ցանցերի վերականգնումը:
17 պոմպակայանների վերանորոգումը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ամենամեծ բաղադրիչն է, որի շրջանակում ԱՄՆ կառավարությունը ներդրել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը 61 նոր և ժամանակակից պոմպեր և շարժիչներ է տեղադրել բոլոր 17 պոմպակայաններում, ինչպես նաև ներդրել է աշխատանքների ավտոմատացման համակարգեր:

Պոմպակայանների վերականգնման աշխատանքներին ծանոթանալուց հետո կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով ծրագրի նշանակությանը` նա, մասնավորապես, նշել է.
««Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում Հայաստանում ներդրվել է շուրջ 177 մլն դոլար: Արդյունքում ծրագրի մեջ ընդգրկվել են շուրջ 350 գյուղական համայնքներ, և ծրագրից, մեր գնահատականներով, օգտվելու են շուրջ 400 հազար բնակիչներ: Առաջին հերթին այդ գումարները ներդրվել են ենթակառուցվածքների մեջ, ինչի նպատակը գյուղատնտեսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն էր:
Առաջին հերթին ոռոգման համակարգերն էին, որոնք էապես բարելավվեցին այս տարիների ընթացքում, և երկրորդը, տեղի ունեցավ ջրի օգտագործման արդյունավետության բարձրացում ի շնորհիվ նոր կառուցված կայանների և այն նոր սարքավորումների, որոնք ներմուծվեցին Հայաստան, և ընդհանուր առմամբ տեղի ունեցավ համակարգի արդիականացում:
Երկրորդ կարևորագույն արդյունքն այն է, որ մեր գյուղացիներին ցուցաբերվում էր տեխնիկական օժանդակություն, հաղորդվում էին գիտելիքներ, թե այդ նոր սարքավորումներով, նոր տեխնիկայով ինչպես պետք է կազմակերպվի գյուղատնտեսությունը:

Մյուս բաղադրիչը վարկային բաղադրիչն էր, որը հնարավորություն էր տալիս գյուղատնտեսությունում խթանել փոքր և միջին ձեռնարկատիրությունը, և այդ ծրագիրը նույնպես հաջողությամբ ընթանում է: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս ծրագիրը մենք համարում ենք լավագույն ծրագրերից մեկը, որն իրականացվել է վերջին տարիների ընթացքում Հայաստանում, և կառավարության անունից պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին այս օժանդակության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում