Քիչ առաջ Կենտրոն-Նորք Մարաշ դատարանի առջև ՀԱԿ ակտիվիստները, ինչպես նաև նախկին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը և Վարդգես Գասպարին սկսեցին բողոքի ակցիա ի պաշտպանություն օգոստոսի 9-ին ձերբակալված ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների։
Նրանք պահանջում են ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,Արտակ Կարապետյանին և Սարգիս Գևորգյանին:
Մեր ունեցած տեղեկություններով երիտասարդ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանին, Վահագն Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Սահակ Մուրադյանին ստորագրությամբ ազատ կարձակեն:









































