Saturday, 08 06 2024
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ

Քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, բայց իրենք էլ հասկանում են՝ այս պահին փողոցում քաղաքական պրոցեսներ տանելը կոպիտ սխալ է

Խորհրդարան անցած և մանդատները վերցնելու պատրաստակամություն հայտնած ուժերը չեն դադարում խոսել փողոցային պայքարի մասին։ Նախ՝ «Հայաստան» դաշինքի կարկառուն ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց անհնազանդության հնարավոր ակցիաների մասին, հետո էլ արդեն «Պատիվ ունեմ» դաշինքի քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կխորշի փողոցային պայքարից։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ քաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարված չէ ու նման գործողություններ հնարավոր են․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե  քաղաքական ճգնաժամը  հաղթահարված է՝ դա իրականության հետ առնչություն չունի։ Պարզ է և քաղաքական էլեմենտար գիտելիքներ ունեցող մարդը հասկանում է, որ այս պահին  փողոցում քաղաքական պրոցեսներ տանելը՝ կոպիտ սխալ է։ Հիմա զինադադար է։ Նախկիններին խորհրդարան բերեց Նիկոլ Փաշինյանը։ Փաստորեն ԱԺ-ում են այն բոլոր ուժերը, որոնք պատասխանատու են օրվա այս աղետի համար։ Պրոցեսը շարունակվում է, ինչ-որ հարմար պահի գործընթացը վերսկսվելու է։ Դրսի արտաքին լարվածությանը կգումարվի ներքինը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հասարակության մոտ վրդովմունք է առաջացնում նաև իշխանական ցոպ ու շվայտ հարսանիքները․ «Ինձ համար իրենք շուտվանից էին բացահայտված, բայց հիմա էլ ցույց են տալիս իրենց իրական կերպարը։Վատն այն է, որ հիմա հակառակ պրոցեսը տեղի ունեցավ՝ մրից դուրս ենք գալու ջրի մեջ հայտնվենք։ Մեզ համար երկու կողմն էլ չարիք է»։

Մակեյանն ընդգծեց, որ նոյեմբերից սկսած իրենք փորձում են երրորդ բևեռ ձևավորել, սակայն անարդյունք․ «10-ից ավել կուսակցություններ մասնակցում էին այդ գործընթացին։ Բայց երբ եկավ հանգուցալուծման պահը, որ կայանա այն ուժային կենտրոնը՝ և՛իշխանությունը և՛ ընդդիմությունը արեցին ամեն ինչ, որ այդ բևեռը չձևավորվի։ Մեր կուսակցությունը ստիպված եղավ հայտարարել չմասնակցել դաշինքին և ընտրություններին։ Երկու կողմի համար էլ ձեռնտու է այս վիճակը։Նիկոլի համար ձեռնտու է, որ նախկինների միջոցով պահի իր իշխանությունը, իր գոյությունը։Իսկ նրանց էլ ձեռնտու է, որ Նիկոլի թիմն ամեն օր սխալներ թույլ տա, զիջումներ անի թշնամուն։ Ո՞վ կարող էր մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը  մինուսից 21 տոկոս ձայն կհավաքի։ Դա միայն Նիկոլի շնորհիվ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում