Thursday, 06 06 2024
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն

ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող 2,6 մլրդ եվրոյի աջակցությունը էապես կնպաստի հայ-իրանական հարաբերություններին

ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն: Թեհրանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցով հանդիպումը: Իրանի հետ համաձայնագրի կնքման համար առաջին ամբողջական ձևաչափով բանակցությունների փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին: Նոր համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված ժամանակավոր համաձայնագրին:Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Արմեն Վարդանյանի հետ, ով նշեց, որ Հայաստանը միանշանակ այս համաձանագրի շահող երկրներից մեկն է, որովհետև ի տարբերություն ԵԱՏՄ մյուս երկրների, ցամաքային սահման ունի Իրանի հետ:

«Դա միանշանակ կաշխուժացնի Հայաստան-Իրան առևտրային կապը: Եթե հաշվի առնենք, որ Իրանը մոտ է միջուկային համաձայնագրին վերադառնալուն,  որը նաև կբերի պատժամիջոցների չեղարկման, ապա դա լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար՝ զարգացնելու հարաբերությունները, առևտրային կապերը Իրանի հետ»,-ասաց իրանագետը՝ հիշեցնելով, որ դեռևս 2019-ին կնքված համաձայնագրի լոկոմոտիվներից մեկը հենց Հայաստանն էր, որն առաջ էր տանում այդ գաղափարը, բանակցություններում ակտիվ դեր էր ստանձնել:

Հարցին, թե որքանով է հնարավոր, որ Իրանի նորընտիր նախագահն իր առաջին այցը կատարի Հայաստան, կամ Փաշինյանն իր առաջին այցը կատարի Իրան, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ռեիսին պահպանողական քաղաքական գործիչ է և դեռևս ինչ-որ առումով հանելուկային, բայց կարծում եմ՝ Հայաստանն ինքը պետք է նախաձեռնողականություն դրսևորի և շատ հարցերում նոր օրակարգ առաջարկի իրանական կողմին:

Այսօր դեռևս երկու կողմերն էլ սահմանափակ հնարավորություններ ունեն. Հայաստանը պատերազմ է տեսել, բավական ծանր տնտեսական վիճակում է, Իրանի տնտեսությունն էլ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կաթվածահար վիճակում էր:

Իհարկե, մեր երկրների միջև ծրագրեր են քննարկվում, նաև որոշները իրագործվում, բայց դրանք փոքր ծրագրեր են: Հիմա Հայաստանը վերջին ամիսներին բավական արագ զարգացնում է տնտեսությունը, Իրանը նույնպես ամենայն հավանականությամբ կազատվի պատժամիջոցներից, որն ահռելի հնարավորություններ կբացնի իրանի համար»:

Նրա խոսքով, հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար ևս մեկ նպաստող հանգամանք է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող 2,6 մլրդ եվրոյի աջակցությունը. «Այդտեղից 600 մլն եվրոն պետք է ծախսվի Հյուսիս-Հարավ մայրուղու ՀՀ հարավային հատվածի կառուցման համար: Սա նաև հնարավորություն է բացելու իրանական կողմի համար: Իրանական ապրանքները կարող են օգտվել այդ մայրուղուց և այդ ճանապարհով դուրս գալ Վրաստան, ապա այլ երկրներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում