Tuesday, 21 05 2024
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան

Ստորագրվել է 2021-ին Հայաստանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության պլանը

ՀՀ պաշտպանության նախարարությունում hուլիսի 15-ին անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում է կայացվել, համավարակով պայմանավորված սահմանափակումներից անկախ, առողջապահական նորմերը պահպանելով վերսկսել նախորդ տարվանից ընդհատված համագործակցության միջոցառումների անցկացումը:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2021թ. Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որով նախատեսվում է 2021թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառումներ Հայաստանում և Իտալիայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը և ռազմաքաղաքական խորհրդակցությունների շարունակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում