Monday, 20 07 2026
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP

Թրաֆիքինգի մասին Պետդեպի զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը

Մարդկանց թրաֆիքինգի մասին օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի Հայաստանին վերաբերող գլուխն արդեն հասանելի է հայերեն թարգմանությամբ։ 2021թ․ զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը։ Զեկույցն արձանագրում է, որ նախորդ տարվա համեմատ թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելացել են, և մատնանշում է հետագա բարելավման ուղղությունները։

Դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքը բարելավվել է, և երկիրը տեղ է գտել 2-րդ խմբում։ Հիշյալ ջանքերը ներառում են․ քննություններ ավելի շատ կասկածյալների նկատմամբ, սեռական թրաֆիքինգ իրականացնողի դատապարտում և ավելի շատ զոհերի նույնացում։ Կառավարությունը մշակել է ուղեցույց ոստիկանության տեղական բաժանմունքների համար՝ մշտադիտարկելու թրաֆիքինգի առումով ռիսկային համարվող օբյեկտներն ու խոցելի համայնքերի իրավիճակը և ընդունել է օրենք, որով անչափահասի հարցաքննությունը պետք է լինի հոգեբանի ներկայությամբ և չգերազանցի 90 րոպեն։ Գլխավոր դատախազությունը ձևավորել է աշխատանքային խումբ՝ իրավական կամ ընթացակարգային տեսանկյունից դիտարկելու թրաֆիքինգի 2018-2019թթ․ բոլոր գործերը, իսկ ոստիկանությունը թրաֆիքինգի մասին առարկայական ծրագիրը ներառել է նոր պարեկային ոստիկանության վերապատրաստման ծրագրում։ Կառավարությունը զգալիորեն ավելի շատ ռեսուրսներ է ուղղել ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանին, մշակել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և կատարելագործել է անչափահաս զոհերի նույնացման գործընթացը։

Կառավարությունն առաջին անգամ միջոցներ է հատկացրել զոհերի հայրենադարձման համար, ընդունել է 2020-22թթ․ գործողությունների ազգային ծրագիրն ու միջոցներ է հատկացրել դրա իրականացման նպատակով։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2015թ․ ի վեր առաջին անգամ իրականացրել է տեսչական ստուգումներ աշխատանքի մասով։ Այնուհանդերձ, Կառավարությունն ամբողջությամբ չի բավարարել թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները մի շարք առանցքային ուղղություններում։

2014թ․-ից հետո չի եղել աշխատանքային թրաֆիքինգ իրականացրած որևէ անձի դատապարտում։ Գլխավոր դատախազությունը շարունակել է կարճել կամ վերաորակավորել ոստիկանության տեղական բաժանմունքների կողմից հարուցված թրաֆիքինգի գործերը՝ ապացույցների բացակայության պատճառով։ Արձագանքման առաջին օղակում գտնվողները չունեին խոցելի խմբերի դիտազննման/սքրինինգի ստանդարտ ցուցիչներ և շարունակում էին ապավինել զոհերի ինքնանույնացմանը։ Մի շարք հեռավոր բնակավայրերում իրավապահները չունեին տեղեկատվություն ու համապատասխան պատրաստվածություն զոհերին իրենց իրավունքների մասին իրազեկելու համար և արդարադատության հասանելիությունը զոհերի համար մնում էր ցածր, մասնավորապես՝ բացակայում էին զոհակենտրոն ընթացակարգերը և վկա հանդիսացող զոհերի պաշտոնական պաշտպանության միջոցները: ԱԱՏՄ-ը չուներ «ոչ-իրավաբանական անձ» գործատուների մոտ, օրինակ՝ փոքր ֆերմերային տնտեսություններում կամ ոչ-օրինականորեն գործող բիզնեսներում տեսչականստուգում անցկացնելու իրավասություն։

Նշենք, որ զեկույցում պարունակվում են նաև անելիքների վերաբերյալ առաջարկներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում