Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ընդդիմությունն ուներ ավելի մեծ պոտենցիալ, բայց կոպիտ, ռազմավարական սխալներ թույլ տվեց

«Հայաստան» դաշինքը պետք է 180 աստիճանով փոխի իր ռազմավարությունը։ Թե հիմա ինչ պետք է անի՝ ինքը պետք է որոշի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝իշխող ուժն ապագայի օրակարգ չունի, որպես դրական ցուցիչ ներկայացրել է ասֆալտապատման աշխատանքը, բայց դա հավերժ լինել չի կարող․ «Անընդհատ նախկիններին քննադատելն էլ չի լցնելու ՔՊ-ի ընտրողների «ստամոքսը»։ Դա ՔՊ-ի թույլ կողմն է և ենթադրում եմ, որ «Հայաստան» դաշինքը  հենց դա է դարձնելու քննարկման առարկա»։

Արմեն Բադալյանի խոսքերով՝ ընտրական գործընթացը Հայաստանում չի ավարտվել․ «Կան նաև ՏԻՄ մարմիններ, դրանք ևս շատ կարևոր են։ Ըստ տարածված խոսակցությունների՝ շատ մեծ է հավանականությունը, որ կարող են տեղի ունենալ Երևանի ավագանու նոր ընտրություններ։ Դա նույնպես աշխատանքի լայն հնարավորություն է ստեղծում։ Գյումրիում, Վանաձորում, խոշոր քաղաքներում ևս ընտրություններ են տեղի ունենալու առաջիկայում, ինչն աշխատանքի մեծ հնարավորություն է ստեղծում։ Այսինքն՝ ինչպես  «Հայաստան» դաշինքն է  ասել, ինքն օգտվելու է  ԱԺ մանդատից հնարավոր բոլոր ճակատներում՝ Հայաստանի ներսում ու դրսում իշխանության դեմ պայքարելու համար»։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, մեր զրուցակիցն ասաց․ «Այն, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նշում է, թե իշխանությունը հաղթեց ընդդիմության սխալների պատճառով, ամենամեծ սխալը հենց ինքը թույլ տվեց, երբ քարոզարշավի ընթացքում ստվերեց «Պատիվ ունեմ» դաշինքի, ԱԱԾ նախկին տնօրենին։ Դրանով նա մեծ սխալ թույլ տվեց ու մեծապես նպաստեց գործող վարչապետի վերարտադրության իր կտրվածքով։ Թե ինչ պետք է անի «Պատիվ ունեմ» դաշինքը, ենթադրում եմ, որ «Հայաստան» դաշինքի ավելի քիչ տարբերակը։ Նրանք ընդամենը 7 մանդատ ունեն, բայց այդ 7 մանդատն էլ կարող են օգտագործել պատգամավորի գործունեությունից բխող ակտիվ քննադատություն իրականացնելու համար։ Կհաջողվի՞ նրանց ՏԻՄ ընտրություններում ունենալ հաջողություններ, նույնպես չի բացառվում, որովհետև ՀՀԿ-ն տարածքային  կառույցներ ունի։ Միգուցե այս անգամ դա այնքան էլ չօգնեց,  բայց գուցե փորձի այդ  ընտրական գործընթացները հօգուտ իրեն հաջողությամբ ծառայեցնել»։

Խոսելով արտախորհրդարանական ուժերի մասին, մեր զրուցակիցը մեջբերեց վարչապետի նախաձեռնությունը՝ ստեղծել աշխատանքային մարմին հետագա համագործակցության մասին․ «Բայց այդ ձևաչափը միշտ հօգուտ վարչապետի է լինելու, որովհետև նրանք դե յուրե լինելով ընդդիմություն դե ֆակտո պրոիշխանական գործունեություն են իրականացնելու։ Մոտավորապես այս գործունեությունն են իրականացնելու՝ մինչև որ լինեն այլ զարգացումներ։ Իշխանության ձեռքին լավ  փաստարկ է  այն, որ իշխանությունը զարգացման ծրագիր չունի։ Թե ինչքանով կկարողանան օգտագործել դա ՝չեմ կարող ասել, որովհետև նրանք մեծ պոտենցիալ ունեին  մեծ տոկոսներ ստանալու, բայց շատ կոպիտ, ռազմավարական  սխալներ թույլ տվեց։ Նույն էլ հիմա՝  ունեն պոտենցիալ, բայց կկարողանան, թե ոչ՝ ապագան ցույց կտա»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում