Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Սպասենք տեսնենք, Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ լինելու է, թե ոչ. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, Ալիևը շաբաթ օրը բանակի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի նոր իրականությունը և բանակցություններ սկսի Ադրբեջանի հետ՝ սահմանը որոշելու համար: Նա պնդել է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր պետք է կնքել; Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները և ի՞նչ կարծիք ունեք հաշտության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Հաշտության պայմանագիրը, եթե խոսում ենք ուղղակի որպես գաղափար, իհարկե, ո՞վ է դեմ, որ նման բան լինի: Ոչ ոք դեմ չէ, որ լինի հաշտության պայմանագիր, խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այդ պայմանագիրը կնքվում, ինչ է լինելու, ոնց է լինելու կարգավորումը:

Բնական է, որ Ադրբեջանը հիմա չունի անկեղծ շահագրգռվածություն Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամանալու և բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու: Եթե այդպիսի նպատակ ունենային, գերիների նկատմամբ նման վերաբերմունք չէին ցուցաբերի, բազմաթիվ պատանդներ ունենք, որոնց անուններն անգամ չգիտենք, կհրապարակեին անունները, չէին հարի այսպիսի հայատյաց, նացիստական քաղաքականություն: Հետևաբար, այդ հաշտության պայմանագիրն իրենք ուզում են, որպեսզի հայերն իրենց ձեռքով հրաժարվեն Արցախից և ճանաչեն Ադրբեջանի մաս: Դա են իրենք ուզում անել, և բնական է, որ դա չպետք է տեղի ունենա:

Տեսակետներ են հնչում, որ երբ Հայաստանում ձևավորվի նոր կառավարություն և Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, առաջին այցը պետք է լինի Արցախ, որոն նա պետք է ցույց տա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր վերաբերմունքը: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման տեսակետը:

Եկեք սպասենք, տեսնենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը: Ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել: Սպասենք տեսնենք, այցը լինելու է, թե չի լինելու, ինչ ձևով է լինելու, որից հետո կխոսենք: Արցախը որպես կարևորագույն արժեք պետք է լինի պետականաշինության հիմքում, դա միանշանակ է և որևէ մեկը չի կարող ունենալ այլ կարծիք: Բայց դրա դրսևորումները տարբեր ձևով պետք է լինեն, այդ թվում նաև այցերի, հայտարարությունների, այդ թվում այն բոլոր մարդիկ, որոնք հակաղարաբաղյան ելույթներ կունենան, պետք է ենթարկվեն պատասխանատվության, այդ թվում քրեական: Բազմաթիվ հարցեր կան, կսպասենք, կտեսնենք:

Ալիևը նաև հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը որպես առանձին միավոր չպետք է դիտարկել, այն որպես առանձին միավոր գոյություն չունի: Այս հայտարարություններն ի՞նչ կարող են փոխել ներկա իրավիճակում:

Իսկ դուք ի՞նչ եք սպասում Ալիևից, որ ասի՝ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի կամ անկախ պետությո՞ւն է: Իհարկե, Ալիևը պետք է այդպես ասի: Մենք պետք է չափազանց սառնասրտորեն վերաբերվենք այդ բոլոր հարցերի նկատմամբ, որովհետև դա այն է, ինչ սպասելի է  Ադրբեջանից: Այդտեղ որևէ տարօրինակ բան չկա:

Արցախում ներքաղաքական լարված իրավիճակն արդեն հանդարտվե՞լ է:

Այո, հանդարտվել է, լարվածություն չկա, իրավիճակն ընդհանուր առմամբ, նորմալ է ու հանգիստ:

Դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը որ սկսվի, Արցախի իշխանությունները և դուք որպես ԱԳ նախարար, ինչ նկատառումներ ունեք դրա հետ կապված:

Սա շատ կարևոր գործընթաց է, բայց նաև պատմական գործընթաց կարող է լինել, քանի որ կամ այսպես կարող է շրջել հայոց պատմությունը, կամ այնպես: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում