Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արտախորհրդարանական ուժերի պալատ. փակ ակումբ, թե բաց դաշտ

Արտախորհրդարանական ուժերի հետ հետընտրական հանդիպումներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որի ուժը արտահերթ ընտրությանը ստացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու հնարավորություն, առաջարկել է ստեղծել արտախորհրդարանական ուժերի պալատ: Գաղափարը կոնսոլիդացիայի, համերաշխության այն տրամաբանության շրջանակում է, որի կոչը քաղաքական ուժերին հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը հետընտրական հանրահավաքում: Այդ տրամաբանության շրջանակում որևէ գաղափար անկասկած ողջունելի է, սակայն հույժ կարևոր է նաև, որ դրա իրագործումը չվերածվի հերթապահության, այլ դառնա հասարակական-քաղաքական կյանքի և օրգանիզմի կարևոր բաղկացուցիչ, որը շոշափելի և առարկայական դեր կունենա այդ կյանքի զարգացման, առաջընթացի, արդիականացման,  հասարակական համախմբման գաղափարը բաժակաճառի կամ գեղեցիկ ելույթների մակարդակից գործնական մակարդակ բերելու և կոնկրետ մշակումներ իրականացնելու և իրացնելու համար:

Այլ կերպ ասած, շատ կարևոր է, որպեսզի արտախորհրդարանական ուժերի պալատ ասվածը չվերաճի այնպիսի ձևականության, ինչպիսին 2008 թվականից հետո ստեղծված Հանրային Խորհուրդն էր, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հետմարտիմեկյան լարվածության հանգուցալուծման իր քաղաքական ծրագրերի շրջանակում: Ինչ խոսք, 2008 թվականին մեղմ ասած կասկածելի ընտրությամբ և հետընտրական արյունալի իրադարձություններով ձևավորված իշխանությունը իր քաղաքական խնդիրներով որևէ կերպ համեմատելի և նույնական չէ 54 տոկոս քվե ստացած և իրապես լեգիտիմություն ունեցող իշխանության հետ , այդուհանդերձ աներկբա է, որ ներկայիս իշխանության առաջ էլ երկրի ներքին համերաշխության, կայունության մթնոլորտի խնդիրը դրված է բավականին սուր և պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ: Արտախորհրդարանական ուժերի պալատը հենց դա է, բայց անկասկած շոշափելի գնահատման ենթակա կարող է լինել միայն իբրև գաղափար առավել հղկվելու, կոնկրետանալու դեպքում, երբ բավականին շոշափելի կլինի դրա հանրային-քաղաքական դերակատարության շրջանակը, հնարավորությունները, ֆունկցիոնալ իմաստը: Որովհետև, գուցե այստեղ պետք է պայմանականորեն կիրառել արտախորհրդարանական պալատ ասվածը, կառույցը չկաղապարելու, կառույցում քաղաքական ուժերից բացի նաև հանրային այլ սեգմենտների ներգրավվածության ընդարձակ միջավայր ապահովելու համար: Կամ, եթե այն ավելի շատ քաղաքական գործակցության և կոնսոլիդացիայի պլատֆորմ է, ապա դրա անվանման մեջ առավել ֆունկցիոնալ իմաստ դնելու համար, ինչը ինքնին կդառնա ազդակ, մեսիջ: Միաժամանակ շատ կարևոր է նաև այն, թե փաստաթղթային, իրավա-նորմատիվային ինչ հենք է ունենալու այդ գաղափարը, ինչ լծակներ, խորհրդակցական կամ հասարակական բնույթից բացի, արդյո՞ք պալատը կարող է կամ պետք է ունենա հավելյալ իրավասություններ, դա արդյո՞ք չի բերի սահմանադրական փոփոխության անհրաժեշտության: Հարցերը իրապես շատ են, որոնք պետք է ստանան պատասխան լայն քննարկումների արդյունքում:

Բոլոր դեպքերում առանցքայինն ու կարևորն այն է, որպեսզի Հայաստանում չլինի հերթական լավ գաղափարը, որը սակայն կմնա թղթի վրա, կամ կդառնա միայն թղթային կաոույց, առանց հանրային կյանքում շոշափելի, էֆեկտիվ, և գլխավորը՝ նոր որակի դերակատարության: Ի դեպ, այստեղ թերևս կարևոր է լինելու այն, թե գործընթացը ինչպիսին է լինելու իր ներառական հատկանիշով: Այլ կերծ ասած, այն լինելու է միայն առանց այդ էլ հիմնականում ակումբային տրամաբանությամբ քաղաքական դաշտի մասնակիցների մի փակ ակումբ, թե՞ մեխանիզմ, որը թույլ կտա բացվել նաև հենց դրա մասնակից ուժերին, լինելով հասարակական, անգամ ժողովրդական լայն շերտերի ներառող մեխանիզմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում