Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց եւ մարդասպան սերունդ. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության եւ քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության եւ թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։

Զոհրաբյանը կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ անդամ երկրներում fake news-երով ատելության եւ թշնամանքի տոտալ քարոզի համար՝ ատելությունն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը համարելով Եվրոպայի լրջագույն մարտահրավերներից մեկը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք անչափ կարեւոր զեկույց ենք քննարկում՝ լրատվամիջոցների ազատության եւ քաղաքացու՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։

Այո, տեղեկատվական մեր աշխարհում լրատվամիջոցը շատ դեպքերում ավելին է, քան ամենահզոր զենքը։

Եւ ահա եվրոպական մեր ընտանիքում կա մի երկիր, որի լրատվական դաշտի ամենահպանցիկ մոնիթորինգ անգամ զարհուրելի է։ Երբ այդ երկրի՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում է արցախյան վերջին պատերազմում իրենց հաղթանակի պատճառների մասին ու նշում, որ իրենք հաղթել են, որովհետեւ կարողացել են կրթել հայի հանդեպ ատելությամբ եւ թշնամանքով մեծացած սերունդ, նա ճիշտ է եւ այդ գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել ադրբեջանական մեդիաները, որոնք քարոզել եւ շարունակում են քարոզել հայատյացություն, բռնություն, ատելություն եւ կեղծիք։

Երբ ադրբեջանցի քաղաքական գործիչը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում եւ ադրբեջանական ողջ մեդիա ռեսուրսը դա տարածում է, երբ 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ դիպուկահար, որ հային սպանի եւ դա դառնում է այդ երկրի մեդիայի թոփ թեման, մենք ունենում ենք այն զարհուրելի պատկերը, ինչը ունեցանք 44-օրյա արյունալի պատերազմի ժամանակ ու նաեւ հետո՝ վայրագություններ, սուտ, կեղծիք եւ լրատվական մանիուպլյացիաներ։

Այս օրերին Ադրբեջանում ընթանում է հայ զինվորների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է որպես ահաբեկիչներ եւ դիվերսանտներ ու ադրբեջանական ողջ մեդիան լցված է այդ անբարո դատական նիստերի կեղծիքն ու ապատեղեկատվություն տարածելով, ու հիմա մենք ի՞նչ ճշգրիտ տեղեկատվության եւ հասարակությանը fake news-ից պաշտպանելու մասին ենք խոսում։ Այսօր, ազատ լրատվական հոսքերի մեր օրերում, եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր հասարակությունները fake news-երից, որոնք հատկապես տոտալիտար երկրներում հասարակությունները սնում են ռասզիմով, անհանդուրժողականությամբ եւ ստով, արդյունքում մենք ստանալու ենք Ադրբեջան, որտեղ մեդիա դաշտն ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող եւ նվաստացնող տեսանյութերով եւ այդ ամենը ողջունող հանրային կարծիքով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում