Saturday, 08 06 2024
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը

Գիտնականները բացահայտել են ուղեղի հատվածը, որը պատասխանատու է մայրական պաշտպանական բնազդի համար

Նեյրոֆիզիոլոգները կրծողների ուղեղի խորքային հատվածներում առանձնացրել են նեյրոնների հատուկ կատեգորիա, որոնք մայրերին ստիպում են իրենց սերունդը պաշտպանել նույնիսկ իրենց կյանքը վտանգելու գնով: TASS գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդունքները հրապարակվել են Cell Reports գիտական ամսագրում:

Ճապոնիայի RIKEN հետազոտական կենտրոնի գիտնական Կումի Կուրոդան հայտնել է, որ մկների հիպոթալամուսում նեյրոնների տվյալ խմբի ակտիվության ավելացումը մկներին ստիպում է ավելի մեծ եռանդով հոգ տանել իրենց սերնդի մասին և միևնույն ժամանակ զսպում է վտանգավոր իրավիճակներից խուսափելու նրանց բնազդային ձգտումը:

Մարդկանց և մյուս բոլոր կաթնասունների ուղեղում կան մի քանի հատվածներ, որոնք պատասխանատու են «մայրության ծրագրի» աշխատանքի համար, որն ակտիվանում է սերնդի ծնվելուց հետո: Մասնավորապես, մկների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ այդ հատվածներից մի քանիսի հարկադիր ակտիվացումից հետո կրծողները սկսել են խնամել ուրիշների ձագերին:

Նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ այս ծրագրի աշխատանքի համար պատասխանատու է հիպոթալամուսի՝ այսպես կոչված նախաօպտիկ շրջանի ներսում գտնվող նեյրոնների մի փոքր խումբ: Սա ուղեղի ամենախորքային հատվածներից մեկն է, որը, ենթադրաբար, վերահսկում է կենդանիների և մարդկանց սեռական վարքը, ինչպես նաև նրանց արձագանքը ծարավին, ջերմաստիճանի տատանումներին և որոշ այլ պարզ գրգռիչների:

Գիտնականները ենթադրում էին, որ հիպոթալամուսի այս նույն հատվածները կարող են կարևոր դեր ունենալ «մայրության ծրագրի» աշխատանքում, բայց սերունդների խնամքի հարցում նրանց ճշգրիտ դերը մնում էր առեղծված: Կուրոդան և նրա գործընկերները փորձել են ստանալ այս հարցի պատասխանը ՝ դիտարկելով, թե ինչպես է փոխվել տարբեր տեսակի նեյրոնների ակտիվությունը նոր ծննդաբերած մկների ուղեղի նախաօպտիկ շրջանում:

Դիտարկումները ցույց են տվել, որ ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում է նյարդային բջիջների մի խումբ, որոնք ակտիվ արձագանքում են կալցիտոնինի մոլեկուլներին՝ հորմոն, որը վերահսկում է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի հավասարակշռությունը: Այդ բջիջներն արգելափակելու դեպքում փոխվել է մկների վարքը: Դա արտահայտվել է նրանով, որ այդ մկներն իրենց սերունդներին չեն տեղափոխել բույն, չեն ծածկել այն իրենց մարմնով և լքել են ձագերին վտանգի առաջին իսկ նշանների դեպքում: Նման վարքագիծը բնորոշ չէ նոր մայրացած մկների համար:

Պարզելով այս նեյրոնների կարևոր դերը մայրական բնազդների աշխատանքում՝ գիտնականները հետաքրքրվել են, թե ինչպես են այդ նյարդային բջիջներն ազդում արուների վարքի վրա: Այսպիսով, տվյալ նեյրոնների հարկադիր ակտիվացումը ուժեղ սեռի ներկայացուցիչներին ստիպել է ավելի ակտիվ կերպով խնամել մկնիկներին, ինչպես նաև զրկել է նրանց ուրիշների սերունդները ոչնչացնելու ցանկությունից:

Մոտ ապագայում Կուրոդան և նրա գործընկերները նախատեսում են ուսումնասիրել, թե ինչպես են այդպիսի նյարդային բջիջները ազդում պրիմատների վարքի վրա: Գիտնականները հուսով են, որ դրա շնորհիվ նրանք կհասկանան՝ արդյո՞ք փոխվել է «մայրության ծրագրի» այդ հատվածի աշխատանքը մեր ամենամոտ բարեկամների և անմիջական նախնիների էվոլյուցիայի գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում