Thursday, 16 05 2024
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Լևոն Սարգսյանի գործով դատարանի որոշումը մեզ բովանդակային քննարկման առաջ է կանգնեցնում. ԿԿՀ նախագահը՝ ընդդեմ հանձնաժողովի որոշումների մասին

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, մայիսի 5-ին վճիռ է կայացրել, որով բավարարել է Սերժ Սարգսյանի եղբայր` Լյովա Սարգսյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի: Դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» համապատասխան որոշում: Դատարանը որոշել է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հօգուտ Լյովա Սարգսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

Նշենք, որ Լյովա Սարգսյանը 2019 թվականի մայիսի 8-ին դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով վերջինիս որոշումը։

Ըստ այդ որոշման՝ Լյովա Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը։ Այս պատճառով էլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել էր Սարգսյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Լևոն Սարգսյանի վերաբերյալ որոշումը իր պաշտոնավարման ժամանակ չի կայացվել։ Այսինքն վարչական տույժը կիրառվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, երբ դեռ այն ղեկավարում էր ներկայումս ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնոժողովի նախկին նախագահ, ներկայումս Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը «Առաջի լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ձեռնպահ կմնա Լևոն Սարգսյանի գործի վերաբերյալ մեկնաբանությունից, քանի որ կաշկանդված է այս պահին իր զբաղեցրած պաշտոնով։ «Ճիշտ է, այդ որոշումը եղել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, բայց ես այդ գործով պատասխանող չեմ հանդիսացել և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ համարվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հետևաբար ես չեմ հետևել ու տեղյակ չեմ գործի մանրամասներին»,-ասաց Շաթիրյանը։

Նշենք, որ վերջերս էլ դատարանը կրկին ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի որոշումներ էր կայացրել։ Հայցադիմումը դատարան ներկայացրել էր «Քաղաքացիական գիտակցություն» կուսակցության ղեկավար Նարեկ Սամսոնյանը։ Ինչ վերաբերում է այս հայցադիմումին, ապա Հարությունյանն ասաց, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափում, բայց կատարվածը օրենսդրական խնդիր է.«Ես անձամբ շատ ավելի ուրախ եմ, որ դատարանը նման որոշում կայացրեց, որ մենք առերեսվեցինք այն խնդրին, որ օրենսդրական խնդիր ունենք։ Ես չեմ կարող որպես հանձնաժողով, երբևէ ինձ վերապահեմ լիազորություն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի հրապարակային խոսքը գնահատեմ։ Դա կոռուպցիայի տեսանկյունից որևէ առնչություն չունի։ Դատարանը այս որոշումը մեզ լրիվ բովանդակային, որակական քննարկման առաջ է կանգնեցնում։ Իրավական տեսանկյունից դժգոհ չեմ։ Ուրիշ հարց կա, որ դատարանի որոշման պատճառաբանված հատվածի հետ համաձայն չեմ, բայց դա լրիվ այլ, նեղ մասնագիտական, իրավական հարց է։ Բայց հստակ է, որ հանձնաժողովը քաղաքական խոսքի գնահատման համար գործիքակազմ չունի»,-ասաց տիկին Հարությունյանը։

Հայկուհի Հարությունյանն ասաց, որ Պատերազմական իրավիճակով, կորոնավիրուսով պայմանվորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրակարգից հետ չեն մնացել, որոշ աշխատանքներ գուցե դանդաղել են, բայց ամբողջ ժամանակահատվածում աշխատել են։ «2020-ին իրականացվեց հայտարարագրերի վերլուծության գործընթացը, որի վերլուծության արդյունքում ունենք ավելի հեռուն գնացող առաջարկներ, բայց պայմանավորված առաջիկա ընտրութուններով այդ առաջարկները չենք ներկայացրել՝ ակնկալելով, որ նոր ձևավորված խորհրդարանն արդեն ավելի կայուն կերպով կփորձի նպաստել այդ ռեֆորմը իրականացնելուն ու կարվեն այն փոփոխությունները, որոնք մեր հանձնաժողովին իր մանդատն իրականացնելու համար ավելի ուժեղ կդարձնեն»,-եզրափակեց Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում