Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Քոչարյանը անկեղծ է գտնվել ու բացահայտել՝ իշխանությունը զավթելու իր եղանակը

«Հայաստան» դաշինքի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսի ընթացքում այսօր ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է Հայաստանում իրականացվող հարցումներին ու այդ հարցումների ընթացքում ստացվող տվյալներին, մասնավորապես՝ իշխող «Իմ քայլի» վարկանիշին:

Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես  նշել է.«Մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի: Բայց մենք նաև վստահ ենք, որ ունենալով 25-30%՝ խորհրդարանում հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և ձևավորել կառավարություն, եթե քո հետ չլինեն այլ ուժեր, որոնք պատրաստ են քո հետ համագործակցել: Սա էլ է փաստ:Դեռ ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ քաղաքական ուժ, որը նույն դաշտից է, պատրաստ է դավաճանների հետ համագործակցել, և որը կարող է անցնել խորհրդարան: Այսօրվա վիճակով ենք մենք խոսում: Հետևաբար՝ բավական հստակ է իրավիճակը, որ նույնիսկ, եթե այդ 30%-ը չհաջողվի մաշեցնել՝ մինչև հասնի 20%-ը, այդ քաղաքական ուժն ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն և վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա: Սա ակնհայտ է: Բայց ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոքը»:

Գերագույն խորհրդի պատգամավոր  Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն իր հայտարարությամբ անկեղծ է գտնվել.«Բազմաթիվ  կուսակցություններ մտնում են  ընտրապայքարի մեջ և նրանց բուն նպատակը դա է՝փոշիացնել ձայները։ Հասկանալի է, որ այդ ձայների զգալի մասը կգնար «Իմ քայլին»,որևէ ձայն չէր գնալու Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։ Շատ մտածված աշխատում են, ամեն մի ձայն մոբիլիզացնում են։ Անկեղծ ասած՝ նա  ազնիվ է, բայց եթե չասեր էլ՝ ակնհայտ էր, որ իրենց նպատակը դա է։ Քանի որ իրենք վստահ են, որ հասարակության մեծամասնությունը ցանկություն չունի, որ իրենք գան իշխանության՝ փաստորեն մանիպուլյացիա  են անում, մարդկանց գցում թյուրիմացության մեջ։ Լավ է, որ անկեղծացել է։ Մարդիկ պետք է իմանան, որ այն ուժերը, որոնք հնարավոր է իրենց հետ համախմբվեն ու Քոչարյանին ընտրեն վարչապետ, նրանց ընտրելը նույնն է, ինչ Քոչարյանին վարչապետ ընտրելը։Նկատի ունեմ՝ Ալյանսը, Վանեցյան-ՀՀԿ զույգը, Քոչարյան դաշինքը, Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունը, Արա Աբրահամյանի նախաձեռնությունը։ Ակնհայտ է, որ իրենք պատրաստվում են թյուրիմացության մեջ գցել մարդկանց ու կազմել մի մեծամասնություն, թույլ չտալով «Իմ քայլին» ձևավորել կառավարություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ Քոչարյանի հայտարարությունն ակնհայտորեն ուղղված է «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքին.«Լավ է, որ խոստովանել են։ Այսինքն՝ ընտրել են իշխանությունը զավթելու  յուրօրինակ ձև։ Նշանակում է, որ իրենք վստահ են, որ հասարակությունը չի ուզում Քոչարյանին տեսնել վարչապետ և մանիպուլյատիվ եղանակ են մշակել՝  հույս ունենալով, որ դրանով Քոչարյանը կկարողանա զավթել իշխանությունը։ Շատ անկեղծ է, բացահայտել է իշխանություն զավթելու իր եղանակը։ Բայց նույնիսկ եթե չասեր էլ՝ ակնհայտ էր»։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝  իշխանությունը սա պետք է նկատի ունենա և շատ մտածված քարոզարշավ տանի.«Դիմացը գործում է շատ փորձված, նենգ, ամեն գնով հաջողության հասնելու պատրաստ խմբավորում, որի նպատակն է զավթել իշխանությունը։ Սա պետք է հասկանալ ու լուրջ գնահատել։ Չի կարելի թերագնահատել նրանց ինտրիգներ ստեղծելու, կեղծիքներ տարածելու, մանիպուլյացիաների դիմելու ունակությունները։ Նրանք ունակ են դա անել ու պետք է հաշվի առնել»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում