Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ինչ օրակարգով է Բաքու և Երևան ժամանում Մոհամադ Զարիֆը. իռացիոնալ գրոհ հայ-իրանական տիրույթի վրա

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջաֆար Զարիֆը մայիսի 26-ին ժամանում է ռեգիոն՝ Բաքու, իսկ հետո նաև Երևան: Զարիֆը քննարկելու է ռեգիոնում ստեղծված իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին ծավալվող զարգացումների համատեքստում: Իրանի նախարարի այցը վկայում է, որ Թեհրանը բավականին անհանգստացած է իրավիճակով: Իրանը հայտարարել է, որ իր համար անընդունելի է սահմանների որևէ փոփոխություն: Մյուս կողմից սակայն, այդ հայտարարության առումով հարց է, թե արդյո՞ք այն լոկալ, դիրքային խախտումները, որ թույլ է տալիս Ադրբեջանը, Իրանը դիտարկում է անընդունելիության համատեքստում, թե՞ պարզապես դեմ է այդ իրավիճակը այսպես ասած հետագա էսկալացիայի ենթարկելու:

Միաժամանակ անկասկած է, որ Թեհրանի համար բուն խնդիրը սեփական սահմանների անձեռնմխելիությունն է, հաշվի առնելով նոր իրավիճակում այդ հարցում բազմապատկված վտանգները: Մյուս կողմից, Թեհրանի համար հույժ կարևոր է ոչ միայն կայունությունը, այլ նաև այն, որ անխախտ մնա հայ-իրանական սահմանը, քանի որ դրա փոփոխությունը և թուրք-ադրբեջանական միջանցքի առկայությունը օղակում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Իրանը: Իրանական դիվանագիտությունն այդ իմաստով ունի բավականին բարդ հարցեր լուծելու նպատակ՝ թույլ չտալ հետագա էսկալացիա, միաժամանակ նաև երաշխիքներ ստեղծել թե Իրանի սահմանների անձեռնմխելիության, թե նաև Սյունիքում հայկական ինքնիշխանության ապահովման համար:

Այն, որ Զարիֆը մեկնում է Բաքու ու Երևան, վկայում է, որ Իրանը ներկայանում է այսպես ասած ինքնուրույն նախաձեռնությամբ: Դա չի նշանակում շրջանցել Ռուսաստանն ու Թուրքիան, միևնույն ժամանակ սակայն ակնառու վկայում է Թեհրանի «ինքնուրույն» օրակարգի առկայությունը: Այդ հանգամանքն էլ ուշադրության է արժանի Վիեննայում ամերիկա-իրանյան բանակցության դրական ընթացքի համատեքստում, ինչը թերևս ինքնավստահություն է հաղորդել Իրանին: Ավելին, պետք չէ բացառել և այն, որ Թեհրանը նաև հենց այդ բանակցությանը շաղկապված օրակարգով է մեկնում Բաքու ու Երևան: Այդ իմաստով հատկանշական է, որ օրերս ԱՄՆ հետ գործակցության թեմայի հանդեպ ռեվերանս էր արել Բաքվի ղեկավար Ալիևը, նշելով, թե պատրաստ են ԱՄՆ հետ գործակցությունը խորացնելուն: Ալիևը ըստ էության այդպիսով արձագանքում էր մի շարք իրողությունների, այդ թվում Հայաստանի սահմանների հարցում Վաշինգտոնի կոշտ դիրքորոշմանը, բայց թերևս նաև Վիեննայի բանակցային գործընթացում ամերիկա-իրանյան դրական միտմանը: Որքան հաստատուն կլինի այդ միտումը, պարզ չէ, բայց որ այն կարող է նշանակալի ռեսուրս լինել ռեգիոնում ռուս-թուրքական ձևաչափի դոմինանտությունը կոտրելու հարցում, կասկածից վեր է: Այդ իմաստով Զարիֆի ռեգիոնալ այցը ունի առանցքային նշանակություն: Միաժամանակ, այդ այցի ֆոնին մտահոգիչ է այն, որ դրան նախորդած օրերին հայկական տեղեկատվական դաշտում շրջանառության մեջ դրվեցին Իրանին առնչվող մեղմ ասած կասկածելի և անարդյունավետ տեղեկություններ, կապված այն իրողության հետ, թե իրանական կողմում կան հայ գերիներ ու պատանդներ, թե Հայաստան են ժամանել իրանցի տասը գեներալներ: Դրանք հայ-իրանական օրակարգի շուրջ ձևավորում են բացարձակ իռացիոնալ միջավայր, որը կարող է պետք լինել շատերին, սակայն բոլորովին ոչ Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում