Tuesday, 14 07 2026
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

Իրանի համար սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է, բայց նա ունի այլ շահեր և գործուն աջակցություն Հայաստանին ցույց չի տա

Դոկտոր Մոջթաբա Զոլնուրին՝ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա սահմանային հակամարտությունների մասին Թեհրանում «Սպուտնիկ»-ի լրագրողի հարցին պատասխանել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:

Նա երկու երկրներին էլ իրավասու համարեց պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը և ընդգծեց. «Մենք սատարում ենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում: Մենք երկու երկրների հետ հարևաններ ենք, և ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»:

ՄԱՀԻԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի խոսքերով՝ Իրանը մշտապես այն կարծիքին է եղել, որ սահմանները չպետք է փոփոխության ենթարկվեն.«Դա իրենց համար սկզբունքային նշանակություն ունի։ Բայց, այնուամենայնիվ, ներկա դրությամբ բացի խստիվ քննադատությունից չեմ կարծում, որ Իրանը դիմի ինչ-որ գործնական քայլերի։Գուցե տարբեր կողմերի հետ բանակցություններ վարի, բայց ոչ ավելին։

Ես առաջին ժամերից ասել եմ՝ անկախ նրանից,թե ինչ զարգացումներ կլինեն, ինչպիսի դիրքորոշում կունենա  ՀԱՊԿ-ը՝ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Իհարկե Իրանը ՄԱԿ-ի անդամ չէ, բայց ես այդ քայլը կարևոր եմ համարում։ Միևնույն ժամանակ բացառում եմ, որ Իրանը կարող է դիմել ռազմական քայլերի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝  Իրանը Հայաստանի համար կարևոր է լինել Ֆրանսիայի նման դաշնակից՝ առանց ռազմական օգնություն տրամադրելու.«Եթե հիշում եք՝ Զարիֆը Թեհրանում մի կարևոր բան ասաց՝ սահմանների փոփոխությունը մեր կարմիր գծերն են։ Իրենք միշտ եղել են այդ դիրքորոշման՝ անգամ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։Իրենք ենթադրում էին, որ պատերազմի արդյունքում կլինի սովետական սահմանները ու իրենք Հայաստանի հետ կունենան առանց որևէ մտահոգության հարաբերություններ։Բայց արդյունքում Ադրբեջանը որոշեց, որ պեքտ է միջանցք ունենա՝ շրջանցելով Իրանին տարբեր կողմերով ու անտեսելով այն հանգամանքը, որ Իրանը պնդել է, որ սահմանների փոփոխություն չպետք է տեղի ունենա։ Հիմա Թեհրանը միանշանակ շատ դժգոհ է, բայց չի բարձրաձայնում, շարունակում է դիվանագիտական լեքսիկոնով եղբայրական, մշակութային, պատմական ընդհանրություններից խոսել»։

Բեգիջանյանը շեշտում է, որ այժմ Իրանում էլ է ծանր իրավիճակ՝ ներքաղաքական հարցերը բավականին լարված են, սպասվում են ընտրություններ.«Այդ պատճառով էլ կտրուկ քայլեր սպասել պետք չէ։ Բայց այն, որ Իրանը դեմ է լինելու սահմանների փոփոխությանը՝ միանշանակ է։ Նա դա կանի դիվանագիտական ճանապարհով, գուցե նաև աջակցելով Հայաստանին։ Թեհրանը դա կանի, որովհետև առաջին հերթին դա բխում է  հենց իր շահերից։ Ինչպես ավելի վաղ ասել եմ՝ տարածաշրջանում միակ երկիրը, որի հետ մեր շահերը համընկնում են անվտանգության առումով՝ Իրանն է։ Պարզապես Իրանը ունի այլ գերակա շահեր, որն  իրեն թույլ չի տալիս ավելի գործուն աջակցություն ցույց տալ Հայաստանին»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում