Saturday, 25 07 2026
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ

30 տարի հետո պարզվեց, որ մեր երկրում կայացած ինստիտուտներ չկան, դա մեր լրջագույն խնդիրն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իրենց քաղաքական ուժը չի շեղվում իր սկզբունքներից. ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան:  Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մենք հիմա հնարավորությունը տալիս ենք ժողովրդին, որ ում ինչ քաղաքական պատասխանատվության ուզում է, ենթարկի՝ մեզնից սկսած, մնացած բոլորով վերջացրած: Այդ առումով պետք է ասեմ՝ արձանագրում եմ, որ մենք, որ իշխանության էինք եկել 2018-ի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությամբ, այսօր ապացուցում ենք, որ մեր սկզբունքներից չենք շեղվում, և ժողովրդի իշխանությունը Հայաստանում պետք է  մնա անսասան և անձեռնմխելի»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Բագրատյանը նկատեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար գործընթացը երկար է տևում: «Արդյոք ճիշտ չէր լինի՞, որ գնայինք ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով, գործադիրն անելիք չունենար, իր ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարեր, խորհրդարանը ինքնալուծարվեր և ընտրություններ լինեին: Արդյոք մենք չպե՞տք է արձանագրենք այն փաստը, որ եթե գնում ենք ընտրությունների, քաղաքական ուժերը հայտարարեն՝ իրենք սահմանադրական փոփոխություններ անելու են, թե ոչ»,-ասաց Բագրատյանը:

Փաշինյանն արձագանքեց. «Փորձը ցույց տվեց, որ անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն: Ես նախկինում էլ ասել եմ, որ Սահմանադրությունը փոխելու առաջարկ եղել է հենց 2018-ին: Բայց ես ինքս այդ օրակարգին չեմ համաձայնվել՝ մի պարզ պատճառով, որովհետև հասկացել եմ, որ դա միանգամից մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված սահմանադրական փոփոխությունը»: Ըստ նրա՝ Սահմանադրությունը գրելիս պետք է անձ նկատի չունենալ, այլ նկատի ունենալ ինստիտուտներ

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ այսօր ի հայտ եկած խնդիրներից շատերը կապված են նրա հետ, որ 30 տարի հետո պարզվել է, որ երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա: «Երկրում միայն մի կայացած ինստիտուտ կա, մենք էլ եկանք ինստիտուտը քանդուքար արեցինք: Այդ ինստիտուտը կոռուպցիան էր»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում