Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

ՀՀԿ-ն ոչ մի շանս չունի. Թաղային խուժանի դեմ ես եմ դուրս գալու պայքարեմ, սատկացնելով կգնամ. Աշոտ Աղաբաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը։

Պարոն Աղաբաբյան, ՀՀԿ-ն որոշում կայացրեց Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ մասնակցել առաջիկա ընտրություններին, թեև ավելի վաղ մերժում էին գործող իշխանութան կողմից կազմակերպվելիք ընտրությունների գաղափարը։ Ձեր կարծիքով ի՞նչը ստիպեց ՀՀԿ-ին մասնակցել ընտրություններին և ի՞նչ շանս ունի ՀՀԿ-ն։

-Նախ ասեմ, որ առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն գլուխ է գովում, կամ սուտ է խոսում։ Ինչ վերաբերում է շանսերին, ապա գտնում եմ, որ շանսեր բացարձակ չունեն։ Անհնար բան է, որ նրանք օրինական ճանապարհով ձայն հավաքեն։ Այն ժամանակ համամասնական, մեծամասնական ընտրակարգեր կային, բայց հիմա բացառված է, որ նախկինում իրենց ձայն տվողները հիմա նորից ձայն տան։ Նախկինում մեծամասնականով  ՀՀԿ-ի համար ձայն բերողները մենք ենք եղել, մինչև 25-30 հազար ձայն ենք բերել։ Հիմա մենք չկանք այդտեղ, նրանց համար ո՞վ է ձայն բերելու։ Եվ հետո, վերջին փորձությունը իրենք շատ վատ անցան, այնքան դավաճանություն արեցին, որ այդքանից հետո եթե ժողովուրդը նրանց ձայն տա, ապա մենք ժողովուրդ չունենք։

Ստացվում է, որ ընտրություններին մրցակցությունը ընթանալու է իշխանության, Քոչարյանի ու այս նորաստեղծ դաշինքի մի՞ջև։ Այս պարագայում ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ նոր ուժերը։

-Ամեն մարդ էլ իրավունք ունի մասնակցելու ընտրություններին։ Եթե օրենքը չի խանգարում, ապա ցանկացած ուժ էլ կարող է և պետք է մասնակցի ընտրություններին։ Իսկ թե ինչպիսի մրցակցություն կլինի, չեմ կարող ասել։

Պարոն Աղաբաբյան, ստացվում է, որ այս արտահերթ ընտրություններին մասնակցում են նախկինում ընտրություններ կեղծելու, ընտրակաշառք բաժանելու մեծ փորձ ունեցող երկու ուժ։ Նախկին մեթոդներն այս ընտրություններին կարո՞ղ են կիրառվել և արդյունք տալ։

-Ես նորից եմ կրկնում, նրանք շանսեր չունեն։ Իրենք ընտրակեղծիքներ չեն կարող թույլ տալ։ Եթե նրանք ընտրվեն, ապա այս իշխանությունը թասիբ, նամուս չունի։

Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ ընտրակեղծիքներ չեն լինելու։

– Նախ իշխանությունը թույլ չի տա, և հետո ժողովուրդը դա թույլ չի տա, չի գնա դրան։ Իսկ եթե գնա դրան ու նրանք ձայն հավաքեցին, ուրեմն մենք ժողովուրդ չունենք։ Ուղղակի ամոթ է, որ նման բան լինի։

Մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ Քոչարյանը մեկ ձայնի համար 50 հազար դրամ է խոստանում։

-Թեև Քոչարյանը այդ հնարավորությունը ունի, 100 հազար էլ կարող է տալ, բայց չեմ կարծում, որ դրանով կարող են գայթակղվել։ Եթե ընտրողը կարող է 50 հազար դրամով գայթակղվել ու դրանով վտանգեն իրենց ապագան, վաճառեն իրենց ապագան, ապա բան չեմ կարող ասել։

ՀՀԿ-ի՝ Վանեցյանի հետ համատեղ մասնակցությունը ընտրություններին հեշտացնո՞ւմ է իշխանության գործը։

-Նախ ես կարծում եմ, որ ընտրությունները կարող է և չլինեն։ Մարդը լեգիտիմ ընտրված վարչապետ է։ Ընտրություններ պետք է որ չլինի, եթե իհարկե, հարցը Մոսկվայի հետ չի կապված։ Եթե անգամ ընտրություններ էլ լինեն, Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվելու է և դրանով ապացուցելու է, որ նախկինները չկան ու նրանց հետ գալը բացառված է։

Նախորդ բոլորը ընտրություններին մշտապես իշխանության համար աշխատած թաղային խուժանը, քրեական տարրերը  կարո՞ղ են դերակատարություն ունենալ այս ընտրություններին։

-Թաղային խուժանի դեմ ես եմ դուրս գալու և պայքարեմ, եթե նման բան լինի։ Սատկացնելով կգնամ։ Եվ հետո էլ հանձնաժողովները իրենցը չի, որ հանձնաժողովների միջոցով ինչ ուզենան անեն։ Իրենց կողմից ինչ-որ քայլեր կարվեն, բայց իշխանությունները դա պետք է թույլ չտան։ Ժողովուրդը դա պետք է թույլ չտա։

-Եթե ինչպես Դուք եք կանխատեսում իշխանությունը համոզիչ հաղթանակ տանի, դրանից հետո հետընտրական զարգացումներ կլինե՞ն։

-Այո, Նիկոլ Փաշինյանը 60 տոկոս ձայն է տանելու։ Նախկինում 70-80 տոկոս ձայն է տարել, հիմա մի քիչ կաշառված մարդիկ կան։ Դրա շնորհիվ մի քիչ կնվազեն ձայները, բայց ոչ ավել, նա 60 տոկոս կհավաքի։ Քոչարյանը, դաշնակները, Սերժը, բոլորին թվում է, թե իրենք հավերժ պետք է պաշտոնի լինեն, հետո իրենց զավակները գան, հետո թոռները, բայց ժողովուրդը նրանց պետք է հիշեցնի, որ իրենք ընդամենը 20-25 տարի առաջ քրջեր են եղել, հետո պառակտիչ գործեր են արել և մարդիկ շատ լավ հիշում են այդ ամենը։

Դուք այս ընտրություններին որևէ կերպ օգնելո՞ւ եք, օժանդակելո՞ւ  եք իշխանություններին։

-Ես անպայման Նիկոլ Փաշինյանին եմ ընտրելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում