Tuesday, 21 07 2026
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Բուլղարիան ռուսաստանցիներին կասկածում է զենքի գործարաններում պայթյուններ կազմակերպելու մեջ

Բուլղարիայի դատախազությունը վեց ռուսաստանցիների կասկածում է 2011-2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկրի զինագործական գործարաններում չորս պայթյունների կազմակերպման մեջ, որտեղ պահվում էր բուլղարացի զենքի առևտրական Էմիլիան Գեբրևին պատկանող արտադրանքը: Այս մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազի պաշտոնական ներկայացուցիչ Սիյկա Միլևան։

«Որոշակի նմանություն կա զինամթերքի արտադրության գործարանների 4 պայթյուններում, ոչնչացվել է այն արտադրանքը, որը պետք է արտահանվեր Վրաստան և Ուկրաինա։ Հետաքննության տվյալների հիման վրա կարելի է հիմնավորված ենթադրություն անել Բուլղարիայում պայթյունների, երեք բուլղարացի քաղաքացիների թունավորման փորձի և այլ երկրներում պայթյունների միջև փոխկապակցվածության մասին»,- ասել է նա։

Միլևայի խոսքերով՝ պարզվել է, որ Ռուսաստանի վեց քաղաքացիներ Բուլղարիայի տարածքում են գտնվել այն օրերին, որոնք մոտ են պայթյունների օրերին և Էմիլիան Գեբրևի դեմ մահափորձին»:

«Ռուսաստանի քաղաքացիների կողմից ծանր հանցագործություն կատարելու մասին ապացույցներ են հավաքվում»,- հավելել է նա:

Բուլղարիայի դատախազության վարկածով ՝ Գեբրևի դեմ մահափորձը կատարվել է 2015 թվականի ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անցյալ տարվա հունվարին բուլղարական կողմի հայտարարությունից հետո նշել էր իրավապահ մարմինների գծով նման իրավիճակում գործելու անհրաժեշտությունը, քանի որ խոսքը քրեական հետապնդման մասին է: Ընդ որում, նա նշել է հետաքննության թույլ և մշուշոտ ապացուցողական բազան և Սոֆիայի մեղադրանքները որակել է որպես հակառուսական արշավի հերթական տարր, որի հետևում կարող են կանգնած լինել այդ երկրի քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում