Saturday, 25 07 2026
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ

«Իմ քայլում» դե-ֆակտո որոշել են՝ ընտրություններին կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում, որքան ուզեն, «տակից» գումար ծախսեն

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովում այսօր շրջանառվել է Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների փոփոխման ու լրացման նախագիծը, որը կքննարկվի ու կքվեարկվի վաղը։

Նախագծում, սակայն, բացակայում են քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածները, այնինչ դրանք կային նախնական տարբերակում, ուղարկվել էր Վենետիկ, ստացել էր Վենետիկի, ՀԿ-ների ու մի շարք արտախորհրդարանական ուժերի օրհնությունը:

Իշխանություններն այդ հոդվածները հանել են առանց քաղաքացիական հասարակության հետ քննարկումների ու առանց որևէ հանրային քննարկման… Ավելին, դա արվել է ի հեճուկս քաղհասարակության ու հանրային քննարկումների ժամանակ հնչեցրած այն մոտեցումների, որ գալիք ընտրությունների ժամանակ առավել կարևոր է ֆինանսավորման կարգի ապահովումը:

Այլ կերպ ասած, «Իմ քայլում» դե-ֆակտո որոշել են, որ գալիք ընտրությունների ժամանակ կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում, ինչի վրա ուզեն, որքան ուզեն, «տակից» գումար ծախսեն, ոնց ուզեն բռնաբարեն Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումներն ու մնան անպատիժ:

Հ․Գ․ Ես լսել եմ հարցի վերաբերյալ «Իմ քայլի» մոտեցումները, բայց դրանք անընդունելի են, իսկ պոտենցիալ խոչընդոտները՝ հաղթահարելի: Եվ ես հերթական անգամ ապշած եմ «Իմ քայլի»՝ ռեֆորմները տապալելու բացառիկ ունակությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում