Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Արմեն Սարգսյանն ընդունել է Վարդինե Օհանյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ, Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, նախարար Օհանյանը Հայաստանում ներկայացնում էր Լիբանանի Հանրապետության նախագահին:

«Հաճելի է ընդունել բարեկամ երկրի նախագահի ներկայացուցչին, առավել հաճելի է, որ նա նաև հայուհի է»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Նախարարը Հայաստանի նախագահին է փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի բարեմաղթանքներն ու նամակը:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հայ և լիբանանցի ժողովուրդները մեկից ավելի ընդհանուր հայտարար ունեն հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ:

Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Այս ճանապարհին, միասնաբար, մենք, հանուն մարդկության, մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը:

Լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին, պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուր հազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերպված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում: Նրանք դարձան մեր հայրենիքի էական բաղադրիչներից՝ արդյունավետորեն նպաստելով նրա քաղաքական կյանքին, սոցիալական ու մշակութային վերելքին:

Նրանց մեջ հայտնի դարձան նախարարներ, պատգամավորներ, բժիշկներ, արհեստավորներ, արվեստագետներ, լրագրողներ, գործարարներ, գիտնականներ ու մտավորականներ: Նրանք նաև լիակատար հավատարմություն ցուցաբերեցին Լիբանանի հանդեպ՝ չհրաժարվելով Հայաստանին իրենց կառչածությունից, ինչը սերտորեն կապված է նրանց արյան, դավանանքի, մշակույթի ու պատմության հետ:

Լավագույն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ մեր ժողովուրդների ձգտումները մարմնավորվել են հաճախակի հանդիպումներով, այցերով ու փորձի փոխանակմամբ, որոնց ավելանում է նաև միջազգային և մասնավորապես ասիական խորհրդարանական ատյաններում դիրքորոշումների ու կեցվածքների շարունակական համակարգումն ի նպաստ մեր ժողովուրդների շահերի, և որն արտահայտում է մեր՝ կողմնակից լինելը արդարությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին, միևնույն ժամանակ, Լիբանանն ընդգծում է Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը:

Եկեք այնպես անենք, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացողություններից: Մենք բոլորս միմյանցից կախված ենք ու եղբայրներ, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձեւով է տուժում դրանց հետևանքներից»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի նախագահին և Լիբանանի բարեկամ ժողովրդին:

«Շնորհակալ ենք, որ ոճրագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր»,- ասել է նախագահը:

Ընդգծելով, որ Լիբանանը սրտաբաց ընդունեց ցեղասպանությունը վերապրած հայերին, ապրելու և արարելու, իրենց ինքնությունն ու ազգային կերպարը պահպանելու հնարավորություն ընձեռեց՝ Հայաստանի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երախտապարտ հայերն իրենց մեծ ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ Լիբանանի կյանքի տարբեր ոլորտներում: «Նրանք Լիբանանի արժանի քաղաքացիներ են, և տիկին նախարարը դրա լավագույն վկայությունն է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին և լիբանանահայ համայնքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում