Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հրաժարականից հետո որպես վարչապետի ժպ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրական արգելք չկա. Վարդանյան

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ որևիցե սահմանադրական արգելք չկա, որ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո նույն անձը շարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար: Վարդանյանը այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե հրաժարականից հետո վարչապետը չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար:

«Սահմանափակում, արգելք չկա: Շատ երկրներում, երբ վարչապետը, կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացնում, երկրի ինքնիշխանը ՝ կլինի դա միապետը կամ նախագահը, հանձնարարում է վարչապետին և նախարարներին կատարել պարտականությունները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը: Սա ձևավորված պրակտիկա է՝ բավականին շատ երկրներում առկա: Եվ ես խոչընդոտ չեմ տեսնում: Համենայնդեպս սահմանադրական որևիցե արգելք՝ հրաժարականից հետո շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում, չկա»,-ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց, որ պետք է հաշվի առնել նաև այն կարևոր հանգամանքը, որ այս գործընթացը, վարչապետի հրաժարականը ոչ թե սոսկ սովորական հրաժարական է, այլ հրաժարական, որն անհրաժեշտ է, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի: Պատգամավորը նշեց, որ իշխանության վակումից խուսափելու համար գործադիրն իհարկե պետք է շարունակի իր գործունեությունը: Նա նկատեց, որ գուցե Հայաստանում սահմանադրական սովորույթների բացակայության խնդիր կա: «Օրինակ` Բրիտանիայում, երբ քաղաքական ուժերը գալիս են հայտարարի, որ անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ, վարչապետը ներկայացնում է հրաժարական միապետին, և միապետը հանձնարարում է նույն անձին և կառավարության անդամներին կատարել այդ գործառույթները»,-ասաց պատգամավորը:

Վարդանյանի խոսքով՝ արգելք չկա, վարչապետը նաև կարող է հանձնարարել, որ ժպ-ի գործառույթն իրականացնի մեկ այլ սուբյեկտ: «Սահմանադրական մարմինների միջև սահմանադրական վեճ այս պահի դրությամբ չկա, գործընթացը նորմալ հունով ընթանում է»,-ասաց պատգամավորը:

Սակայն նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում համատեղելիության խնդիր կարող է առաջանալ, պետք է այնպես անել, որ պետական ռեսուրսը չծախսվի նաև քարոզարշավի ժամանակ:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ապրիլի 25-ին՝ նշելով, որ կշարունակի կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։ ՀՀ գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Սրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում