Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Արգենտինայի ԱԳ նախարարը կարևորել է հայ-արգենտինական բարեկամությունը

Արգենտինական Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտանմունքի նախարար Ֆելիպե Սոլան տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա նշել է, որ 2007 թվականից ի վեր Արգենտինան ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Մենք սա անում ենք՝ ելնելով բազմաթիվ հանգամանքներից։ Առաջին հերթին, այն հարգանքի տուրքը, որը աշխարհի բոլոր տղամարդիկ և կանայք պարտավոր են տալ այս ահռելի ողբերգության զոհերի հիշատակին։ Երկրորդ հերթին, որովհետև ունենք շատ կարևոր հայկական համայնք, որի ներկայացուցիչներից շատերը եկել են հայ ժողովրդի համար այդ ողբերգական ժամանակից հետո, ապաստան են գտել Արգենտինայում։ Նրանք մեզ շրջապատող մարդկանց տատիկներն ու պապիկներն են։ Եվ դա արել են՝ բերելով իրենց մշակույթը, ավանդույթները, իրենց աշխատելու կարողությունը և դժվարին իրավիճակներին հարմարվելու ունակությունը։ Եվ նրանց ժառանգները եղել են գերազանց մասնագետներ, հետազոտողներ, մարզիկներ և շարունակում են լինել այդպիսին։ Կա եղբայրական բարեկամություն մեր ժողովուրդների միջև»,- նշել է Ֆելիպե Սոլան։

Նա ընդգծել է, որ Արգենտինան կարևորում է դիմացինի, բազմազանության, այլոց գաղափարների հանդեպ հարգանքը։

Սոլան նշել է, որ իրենք մշտապես ջանասիրաբար պայքարել ենք հանուն այն բանի, որ չլիներ անպատժելիություն նրանց նկատմամբ, ովքեր ոտնահարել են մարդու իրավունքները։

«Սա անում ենք հանուն հիշողության, որն այդ պայքարի ամենակարևոր տարրերից մեկն է։ Այդ պատճառով, այս ապրիլի 24-ին չենք ուզում մոռանալ հայ ժողովրդին, Ցեղասպանությունը և ուզում ենք, որ այդ հիշողությունը ծառայի, որպեսզի այլևս երբեք ստիպված չլինենք այդպես լուծելու տարաձայնությունները կամ ականատես լինելու աշխարհում դրանց լուծմանը այդպիսի միջոցներով։

Անկախ նրանից, որ դա ուտոպիստական է, մենք ընդմիշտ ինքներս մեզ պարտք ենք այդ պայքարը։ Ցանկանում եմ սիրելի հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում»,- եզրափակել է Ֆելիպե Սոլան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում