Tuesday, 14 07 2026
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի

Մերկելի ուշքն ու միտքը Նավալնին է, բայց ոչ հաստատ Արցախը. լսե՞լ եք նա գերիների մասին մի հայտարարություն անի

Եվրախորհրդին Գերմանիայի անդամակցության 70-ամյակին նվիրված ելույթում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրավիճակն այսօր Եվրոպայի սահմանների մոտ առավել քան մտահոգիչ է՝ մտահոգությունների շարքում հիշատակելով նաև ղարաբաղյան խնդիրը։

«Եվրոպայի արտաքին սահմաններին նայելիս ակնհայտ կդառնա, որ անգամ այսօր երաշխավորված չեն խաղաղությունն ու անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը։ Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում ու Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում և Ղարաբաղում, ինչպես նաև Սիրիայում եւ Լիբիայում խստագույնս մտահոգիչ է»,- ասել է Մերկելը։

Կանցլերն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը օրենքի գերակայության ապահովմանը զուգահեռ կարևոր ներդրում ունի նաև միջազգային նորմերի պահպանման գործում։

«Երբ պետության ինքնիշխանությունն ու ամբողջականությունը դրվում են կասկածի տակ կամ անտեսվում, ինչպես Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում, դա հակասում է մեր համընդհանուր արժեքներին։ Եվ ԵԽ-ն պետք է այս հարցում որոշիչ դեր ունենա»,- շեշտել է Անգելա Մերկելը։

Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մերկելի հայտարարության հետ մեծ հույսեր կապել պետք չէ, քանի որ վերջինս Արցախի անունը  հիշատակել է ընդհանուր կոնտեքստում. «Նա խոսել է նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի մասին և ոչ հատուկ Արցախի։ Թող Մերկելը մի քիչ մարդկություն ունենա և խոստովանի, որ իր թիմակիցները, իր կուսակցության անդամները կաշառք են վերցրել Ադրբեջանից՝ հակահայկական քարոզչության համար։ Թե՛ Եվրախորհրդարանում և թե՛ Բունդեսթագում շատ պատգամավորներ կաշառքի դիմաց հիանալի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Այստեղ հեռուստատեսությամբ այդ մասին երկար խոսվեց։ Ճիշտ կլինի, որ Մերկելը այդ հարցերով զբաղվի, այլապես իր հայտարարություններն արժանահավատ չեն թվում»։

Քոչարյանի խոսքերով՝ Արցախի անունը Մերկելը հիշատակել է, իբրև թե ցույց տալու,որ իրենք ժողովրդավար են ու մտահոգ.«Բայց իրականության մեջ Գերմանիան ոչինչ չի արել՝ անգամ կարող եմ ասել, որ իրենց լռությամբ ու չեզոքությամբ Ալիևին օգնել է։ Իրենք ատում են Ռուսաստանին, այն ինչ ռուսական է։ Իրենց խելքն ու միտքը Ուկրաինան ու Բելառուսն են, մի բան անեն՝ Ռուսաստանի դեմ նոր պայքար սկսելու համար։ Բայց թող բարի լինեն մի անգամ թուրքերին ու ադրբեջանցիներին քննադատեն ռազմագերիներ պահելու համար։ Դուք մինչև հիմա լսե՞լ եք, որ Մերկելը խոսի ռազմագերիների մասին։ Իր ուշք ու միտքը Նավալնին է և ոչ Արցախը։ Ուզում են Նավալնիի միջոցով ինչ-որ քաղաքականություն իրականացնել։ Մերկելն անգույն մեկն է,  ընդհանուր հայտարարություններ է անում ու դրանով սահմանափակվում»։

Ժիրայր Քոչարյանը կարծում է, որ Գերմանիան առաջնորդվում է իր սեփական շահերով.«Ես զարմացած եմ Ռուսաստանի այսքան հանդուրժողականության վրա։ Բայց ես վստահ եմ, որ Թուրքիան չէր մտնի Կովկաս, Ուկրաինայի հարցերի մեջ, եթե ՆԱՏՕ-ի ու  արևմուտքի աջակցությունը չունենար։ Ես այդպես եմ մտածում։ Թուրքիան ո՛չ այդ տեխնիկական կարողությունն ունի, ոչ էլ հնարավորությունը։ Այլ պետություններից ստանում է այդ սարքերը և բացի այդ էլ ՝քաղաքական աջակցություն։ Թուրքիան այլապես Ուկրաինայում ի՞նչ գործ ուներ»։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթ՝ Ցեղասպանության զոհերի հիշտակի օրը, Գերմանիայի հայերը բողոքի ցույց են անելու՝ ինչպես դեսպանատան, այնպես էլ իշխող ուժի գրասենյակի առջև. «Գերմանիան  կարծես պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, բայց մինչև հիմա թույլ չի տվել որևէ հանրային միջավայրում կամ հրապարակում հայոց Ցեղասպանության մասին մի հուշակոթողի տեղադրում։ Զարմանալի չէ՞»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում