Monday, 20 07 2026
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ

Մինսկի խմբի հայտարարությունը դրական է, բայց՝ թույլ. «Երևանը Մոսկվային չպետք է թույլ տա ոտնատակ անել այն, ինչ կարող է լուծվել այս ձևաչափում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

Համանախագահները գոհունակությամբ նշում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, հայտնում, որ ուշադիր հետևում են նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ հայտարարության իրականացմանը: Նրանք ողջունում են զոհերի աճյունների վերադարձը, հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության և կյանքի համարժեք պայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:

Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են, որ հարկավոր են լրացուցիչ ջանքեր՝ դեռևս մնացած հարցերը լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձին՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում`միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը և պաշտպանությանը, ինչպես նաև հակամարտությունից տուժած համայնքների, մարդկանց միջև վստահության ամրապնդման այլ միջոցառումների համար անմիջական շփումների և համագործակցության խթանմանը:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:

Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների:

Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում`Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Այս առումով համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին՝ իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ինքնին այն փաստը, որ Մինսկի խմբի եռանախագահությունը երկար դադարից հետո հանդես է գալիս հայտարարությամբ, արդեն իսկ դրական տեղաշարժ կարելի է համարել։ «Բացի դրանից՝ այն, որ հայտարարության մեջ կոչ է արվում վերսկսել չլուծված հարցերի շուրջ բանակցային գործընթացը հենց Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում՝ նույնպես դրական զարգացում է։ Բայց ես կարող եմ ասել, որ բովանդակային առումով բավականին թույլ հայտարարություն էր, որովհետև դրանից չի բխում որևէ բան, եթե Ադրբեջանը չի համաձայնվում դրան կամ սկսում է տորպեդահարել Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ապա ի՞նչ է դրանից հետևում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս ամենը պետք էր ամրագրել նախ և առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով։ «Դրա հետ կապված, Միացյալ Նահանգների դիվանագիտությունն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան առաջարկով։ Իհարկե, սա ոչ պաշտոնական խողովակ էր, այլ հրապարակում, բայց հենց դա պետք է իրականություն դարձնել։ Ռուսական ազնիվ խոսքի վրա իրավիճակը պահելով՝ մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակի ենք բախվում, որովհետև ռուսական խոսքն ազնիվ չէ։ Մենք տեսնում ենք Հոգլանդ-Զախարովա հեռակա բանավեճը, այսինքն՝ տեսնում ենք, որ գործ ենք ունեցել խաբեբա, ստահակ դաշնակցի հետ»։

Հարցին՝ փաստը, որ Ռուսաստանը ևս ներառված է այս հայտարարության մեջ, խոսո՞ւմ է այն մասին, որ Մոսկվան ևս կողմ է Մինսկի խմբի ֆորմատի վերականգնմանը, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Ռուսաստանն աջ ձեռքով այդ հայտարարության կողմից է, ինչպես միշտ եղել է Մինսկի խմբի եռանախագահության իբր կողմնակից, իսկ ձախ ձեռքով տորպեդահարել է այդ աշխատանքները ու գործարքի գնացել Բաքվի ու Անկարայի հետ։ Երբ սեփական երեսին մի մեծ չափաբաժին «թուք» ստացավ Անկարայից, նոր համաձայնեց ահա այսպիսի հայտարարությամբ հանդես գալ»։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ հայերը պետք է ամեն հարցում չընկնեն ռուսների «խելքին». «Թույլ չտան, որ ռուսները ոտնատակ անեն այն ամենը, ինչ հնարավոր է անել այս եռանախագահության ձևաչափում։ Եկեք չմոռանանք, թե ինչպես ստեղծվեց այս եռանախագահությունը։ Ստեղծվեց, որպեսզի չեզոքացվի Ռուսաստանի ձգտումը՝ Ղարաբաղյան հակամարտությունը վերածել հերթական Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի։ Այո՛, հայկական կողմին դա հաջողվեց։ Եվ հենց դա է, որ ռուսները մեզ չեն ներում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում