Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Մեկնարկել է ԳործON նախագծի 2-րդ փուլը

Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիան Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հետ համատեղ Ապրիլի 8-ին մեկնարկել են «Աշխատող ԳործON» նախագծի երկրորդ փուլը

Նախագիծը հնարավորությունների նորարարական հարթակ է, որը ստեղծվել է 2020 թվականին։ Վերջինիս նպատակն է հնարավորություն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում և հնարավորություն տալ գործատուներին, որ վերջիններս գտնեն համապատասխան աշխատակիցներ։ Բոլոր հետաքրքրվածները հնարավորություն են ստացել ծանոթանալու Հայաստանի առաջատար ընկերություններում աշխատելու համար պահանջվող հմտություններին և գիտելիքներին, ինչպես նաև կարող են մասնակցել ԳործON-ի մասնագիտական վեբինարներին և դիմել կայքում ներկայացված թափուր հաստիքներին՝ ստանալով պրակտիկա կամ աշխատանք։

Կորոնավիրուսի պանդեմիան և 2020 թվականի մարտահրավերներն իրենց բացասական հետևանքներն են ունեցել ինչպես առողջապահության, այնպես էլ տնտեսության վրա։ Շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում, տնտեսական ակտիվության անկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքն ու զրկվել եկամտի աղբյուրից։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի պայմաններում աշխատանքի կազմակերպման ձևաչափի փոփոխման հետևանքով շատ աշխատակիցներ անմրցունակ են դարձել՝ համապատասխան ձիրքերի ու հմտությունների բացակայության պատճառով։

Այդ իսկ պատճառով ստեղծվել է «ԳործON» նախաձեռնությունը, որը միավորում է այն անհատներին ու ընկերություններին, որոնք պատրաստ կլինեն առցանց վեբինարների միջոցով արդի մասնագիտությունների վերաբերյալ օգտակար գիտելիքներ տրամադրել, ինչպես նաև առաջարկել պրակտիկա կամ աշխատանք իրենց ընկերություններում։

Կազմակերպվելու են մասթեր կլասսեր և վեբինարներ առցանց ֆորմատով տարբեր թեմաներով՝ հիմնվելով գործընկեր գործատուների կողմից առաջադրված պահանջների և անհրաժեշտ գիտելիքների վրա։

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ԳործOn նախագծի առաջին լայվ հանդիպումը, որը վարում էր Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։ Ընթացքում նախագծի գործընկերները ներկայացրին իրենց ընկերությունները, դասընթացներն ու թափուր հաստիքները։ Նախաձեռնությանը միացել են իրենց ոլորտում առաջատար 9 ընկերություններ, ինչպիսիք են Holiday Inn Yerevan Ինտերկոնտինենտալ հյուրանոցը, Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը, Էվոկաբանկ-ը , LMS պարտապանների և ֆինանսական հաստատությունների միջև միջնորդ հանդիսացող կազմակերպությունը, Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը, Human Capital հիմնադրամը, DataFoundryLabs մեքենայական ուսուցմամբ ու արհեստական բանականությամբ զբաղվող կազմակերպությունը, IDBank-ը, Globbing ընկերությունը:

Ինչպե՞ս կկարողանաք միանալ ծրագրին․

Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիան ու Ֆիլիպ Մորրիսն ապահովում են առցանց հարթակ՝ gortson.am վեբ կայք, որը համախմբում է աջակցող անհատներին ու ընկերություններին։ Ծրագրին միանալու համար մասնակիցներին բավարար է առցանց գրանցվել՝ լրացնելով ձևաթուղթը և հետևելով ծրագրի կազմակերպիչների հաղորդագրություններին։ Նախագծի մասին տեղեկություններին նաև կարող եք հետևել ԳործOn ֆեյսբուքյան էջում։

Ի՞նչ կստանաք, եթե մասնակցեք․

Ծրագրին ԱՆՎՃԱՐ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները Երևանից ու մարզերից։ «ԳործON»-ը հնարավորություն է ընձեռում մասնակցելու մասնագիտական վեբինարների, որոնք վարելու են տեղական և միջազգային անվանի թրեյներներ։ Իսկ վեբինարների ավարտին մասնակիցները կհանձնեն առցանք քննություն, որտեղ առավելագույն միավորները հավաքած մասնակիցները կստանան սերտիֆիկատ «ԳործON»-ի կողմից։ Սերտիֆիկատի առկայությունը կօգնի նրանց առավել մրցունակ դառնալ աշխատաշուկայում և ունենալ առավելություն «ԳործON»-ի կայքում տեղադրված աշխատանքի հնարավորություններին դիմելիս։

Գործընկերական նյութ

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում