Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Ռազմագերիների հարցը՝ հակաքաղաքականության վերարտադրության համապատկերում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը բավականին հեղինակավոր ռեսուրսում հրապարակել է հոդված, որտեղ խոսում է հայ ռազմագերիների խնդրի լուծման գործում ԱՄՆ աջակցության անհրաժեշտության ու կարևորության մասին, այդ թվում նաև այն քաղաքակրթական առաջնորդության համատեքստում, որի դիրքերից և արժեքային ելակետերից բխում է ամերիկյան միջազգային քաղաքականությունը, ԱՄՆ առաջնորդող դերը համաշխարհային արդիականացման, համամարդկային արժեքների տարածման ու պաշտպանության գործում: Արժեքներ, որոնք առանձնահատուկ ցինիզմով ոտնահարում է Ադրբեջանի իշխանությունը հայ ռազմագերիների հարցում:

Հայաստանի դեսպանի հոդվածը շոշափում է կարևորագույն խնդիր և հանգամանք, ինչը հոդվածի իրողությունը դարձնում է միանգամայն ողջունելի: Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ, առավել հստակ են երևակվում հարցեր Հայաստանի ընդհանուր քաղաքականության և ընդհանրապես հայկական քաղաքական մտքի ընդհանուր վարքագծի իմաստով: Անկասկած է, որ թիվ մեկ գերտերությունը ցանկության դեպքում կունենա էական ազդեցություն ռեգիոնալ հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի վարքագծի վրա: Ցավալիորեն խոսուն է այն հանգամանքը, որ հենց ԱՄՆ թրամփյան հետքաշման քաղաքականությունն էր պատճառը, որ առաջացավ ռեգիոնալ անվտանգության վակուում, փլուզվեց ռեգիոնալ անվտանգության և կայունության առանցքային ձևաչափը՝ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Թուրքիայի անկաշկանդ ագրեսիայի՝ դրան դիմագրավելու ռուսական անկարողության, և Թուրքիայի ագրեսիվ հավակնությունների հետ պայմանավորվելու ռուսական քաղաքականության ավանդույթի՝ հայ ժողովրդի համար ցավագին կրկնության: Ընդ որում, այդ կրկնությունը գործնականում շարունակվում է, այն ավարտված չէ, անգամ մոտ չէ ավարտին: Ավարտին մոտեցնելն էլ հայ ժողովրդի և հայկական պետականության կարևոր խնդիրն է, ինչը որոշակի նրբությամբ շոշափվում է դեսպանի հոդվածի տողատակում: Սակայն անկասկած է, որ այստեղ հոդվածը չէ, որ բան է որոշելու, այլ քաղաքականությունն ու քաղաքական միտքը:

Ըստ այդմ՝ մենք ի՞նչ ունենք հետպատերազմյան այս շրջանում, ի՞նչ քաղաքական օրակարգ կա հայ-ամերիկյան հարաբերության առնչությամբ: Այդ իմաստով թեման ուշադրության առարկա է դարձել միայն տեղեկատվական այն առիթով, որը վերաբերում էր ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան նշանակելուն և վերաբերում էր խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Թեման անցավ, և հայ-ամերիկյան հարաբերությունը գործնականում մոռացվել է, հայկական քաղաքական օրակարգում մղվել երրորդական պլան, մինչև թերևս տեղեկատվական նոր առիթ: Փոխարենն աշխույժ է, այսպես ասած, հակադիր ջանքը:

Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ այստեղ կատարվում են քարոզչական կանխարգելիչ հարվածներ կամ «նախահարձակ գործողություններ», որոնցում Ռուսաստանի ուղղությունից դուրս որևէ օրակարգ, առավել ևս ԱՄՆ ու ԵՄ ուղղությամբ, ներկայացվում է քայլ, գործողություն Ռուսաստանի դեմ, ինչով էլ «արդարացվում» են՝ կանխավ, անվտանգային ոլորտում մարտահրավերներն ու ռուսական անտարբերությունը դրանց հանդեպ: Այդպես Հայաստանում արգելափակվում է քաղաքական առողջ օրակարգը, որի առանցքային բաղադրիչներից կամ հատկանիշներից մեկը պետք է լիներ բազմազանությունն ու բազմավեկտորությունը, որտեղ գաղափարական պայքար պետք է ծավալվեր, բանավեճ պետք է ծավալվեր թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-ամերիկյան, թե՛ այլ ուղղություններով հայկական քաղաքականության վերաբերյալ: Բայց դրա համար նախ պետք է ձևավորվի հայկական քաղաքականություն:

Մինչդեռ առայժմ մենք տեսնում ենք գործընթաց, որը ուղղված է ավելի քան քառորդ դար Հայաստանում գերակայած հայկական հակաքաղաքականության վերարտադրությանը կամ հակահայկական քաղաքականության վերարտադրության նպատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում