Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Իշխանությունը փոխում է արմատական ընդդիմության մոտիվացիոն հիմքը

Ռեյտինգային ընտրակարգի չեղարկումը, անկասկած, դրական քայլ է Հայաստանում ընտրական և քաղաքական համակարգի ռեֆորմացիայի ուղղությամբ, սակայն, ինչպես առիթ ենք ունեցել անդրադառնալու, այդ քայլը մեծ ու երկար ճանապարհի միայն սկիզբն է: Ճանապարհը արդյունավետ անցնելու համար պահանջվում են ավելի լայն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ, նախ և առաջ կամ առավել ևս դատական համակարգում: Առայժմ, սակայն, խոսքը կատարված առաջին քայլի կամ քայլերից մեկի մասին է, որն, անշուշտ, իր քաղաքական ազդեցությունը կթողնի առաջիկա ընտրական պրոցեսի վրա: Այդ ազդեցությունը, լայն իմաստով, հնարավոր է բնորոշել որպես ընտրական պրոցեսի վրա Հայաստանում նախկին կառավարող համակարգի ազդեցության հնարավորության նվազեցում: Որքան նշանակալի կլինի այդ նվազեցումը, միարժեք պատասխանի հարց չէ: Սակայն կասկածից վեր է, որ ռեյտինգային համակարգի չեղարկումը բերելու է նախկին կառավարող համակարգի ուժերի միջև նոր իրավիճակի, քանի որ էապես փոխում է մոտիվացիոն հողը, որ առկա է այդ շրջանակում:

Բանն այն է, որ ռեյտինգային համակարգը, այսպես ասած, «արդարացի բաշխման» համակարգն է: Իսկ այդ խնդիրը նախկին կառավարող շրջանակը ունեցել է թե՛ իշխանական կարգավիճակում, թե՛ առավել ևս այժմ, երբ գործունեության կամ կենսագործունեության միջավայրը սահմանափակվել է էապես: Ակնհայտ է, որ շոշափելիորեն նվազել է «կարկանդակի» ծավալը, մինչև չի նվազել «համտեսողների» ցանկություն և հավակնություն ունեցողների շրջանակը: Չեղարկելով «արդարացի բաշխման» մեխանիզմը, քաղաքական մեծամասնությունը՝ ի թիվս այլ հարցերի, թերևս լուծում է նաև նախկին կառավարող համակարգը ներկայացնող շրջանակում «մրցակցությունը» խթանելու խնդիրը, ըստ էության չեղարկելով այդ մրցակցությունն արդյունավետ կառավարելու հնարավորություն, որ, ի դեմս ռեյտինգային համակարգի, ունեին այդ շրջանակն առաջնորդող գործիչները, մասնավորապես նրանք, ովքեր կայացնելու են որոշումներ ընտրական ցուցակների առնչությամբ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում