Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հայկական օդանավն այլևս հնարավոր չէ վերադարձնել. մարդիկ փողը վճարել են, օդանավն էլ՝ վերցրել»

Թեև մարտի 4-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ իրանական կողմի հետ կա համաձայնություն, որ Իրանում հայտնված հայկական օդանավը հենց հաջորդ օրը՝ մարտի 5-ին, կվերադարձվի Հայաստան, սակայն առ այսօր ո՛չ օդանավն է վերադարձվել, ոչ էլ հայտնի է, թե դա երբ տեղի կունենա։

Ավելին՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օրերս թույլտվություն էր տվել «առևանգված» Boing 737 ինքնաթիռը մարտի 13-ին Իրանից Հայաստան բերելու համար, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համոզմամբ՝ այդ օդանավը երբեք էլ Հայաստան չի տեղափոխվելու, քանի որ եթե տեխնիկական պատճառը նավթի արտահոսքն է եղել նավթի մեկ կամ երկու բակից, ապա դրա վերանորոգումը նվազագույնը երկու տարի ժամանակ է պահանջում։ Բացի դրանից, ըստ Խաչատրյանի, շրջանառվող լուրերի համաձայն՝ օդանավը գնվել է, գնորդը իրանական «Կասպյան ավիաուղիներ»-ն է։

«Ընկերությունը արդեն վճարել է օդանավը ձեռք բերելու համար։ Հիմա մերոնք ինչքան էլ իրար խառնվեն, ում էլ խառնեն, իրենք կա՛մ փողն են հետ ուզելու, կա՛մ ոչ մի դեպքում օդանավը թույլ չեն տա տեղափոխել Հայաստան։ Այստեղ մի շարք անհասկանալի հարցեր կան, որոնք պատասխաններ են ուզում, բայց ես շարունակում եմ պնդել, որ կատարվածը «Ֆլայ Արմենիա»-ի կողմից գործարք էր՝ պլանավորված, մշակված։ Թե ով դրանում ինչքան մասնակցության բաժին, մեղք ունի՝ դա կարող է ասել միայն հետաքննությունը։ Իսկ մինչ այդ ես մնում եմ նույն համոզմանը, որ օդանավն այլևս հնարավոր չէ վերադարձնել։ Մարդիկ փողը վճարել են, օդանավն էլ վերցրել են։ Ճիշտ է, դա արել են կոպիտ, խարդախ ձևով, բայց արել են։ Որևէ մեկը հիմա չի կարող գնալ ու գնորդին ասել՝ հետ տուր, խարդախությամբ ես ձեռք բերել»,- ընդգծեց Խաչատրյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս խարդախության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև որոշ «թիթեռնիկ» ընկերություններ, այդ թվում՝ ուկրաինական «Խորս Էյր» ավիաընկերությունը։ Այդ ընկերությունը վերջին տարիներին մոտ 100 օդանավ է վաճառել դեպի Իրան հենց նույն խարդախ ճանապարհով։ Դրա մասին, ըստ Խաչատրյանի, հրապարակում է արել Լոնդոնում բնակվող ազգությամբ պարսիկ մի լրագրող, որ «Խորս Էյր»-ի միջոցով, պլանավորված՝ «Ֆլայ Արմենիա» ընկերության հետ գործարքը կատարել են, և օդանավը, իբր տեխնիկական պատճառներով տարբեր տեղեր թռչելով, հայտնվել է Իրանում։

Խաչատրյանը նշեց, որ անկախ ամեն ինչից՝ պետք է հետաքննություն կատարվի, ու բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացվի եղելությունը։ Իսկ թե իրականությունը պարզվելուց հետո ինչ կարող է լինել՝ այս պահին դժվար է ասել, բայց Հայաստանի նկատմամբ պատժամիջոցները բացառել հնարավոր չէ, թեև մինչ այս նման բան չի եղել։ «Թե ինչ կարող է հետևել իրականությունը պարզվելուց հետո՝ ես դժվարանում եմ ասել, բայց վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի նկատմամբ կիրառվել են։ Իսկ թե Հայաստանի դեպքում ինչ կլինի՝ պատժամիջոցներ կլինեն, թե ոչ, դա որոշում է բացառապես ամերիկյան կողմը։ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցը կախված է նրանից, թե այդ գործարքում ինչ չափի ներգրավվածություն է ունեցել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից՝ սա լրջագույն հարված է Հայաստանի ավիացիոն վարկին, որը անցած տարվա աղմուկից հետո արդեն իսկ նվազել էր, երբ Հայաստանը չանցավ եվրոպական կողմի աուդիտը։ «Բայց այն, որ վերահսկողության հսկայական բացթողում է եղել՝ փաստ է, իսկ մնացածը պետք է որոշի քննությունը։ Քննչական մարմինները թող իրենց որոշումը տան, ու դրանից հետո ավելի հստակ կլինի ամեն ինչ»,- ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ ներկայումս օդանավի՝ Իրանում հայտնվելու փաստի կապակցությամբ ԱԱԾ-ում քննություն է գնում։ Նախաքննությունից որևէ մանրամասն իմանալ մեզ չհաջողվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում