Saturday, 08 06 2024
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Քաղաքական առևտուր է․ նախագահը անակնկալի բերեց բոլոր կողմերին

Ի՞նչ է կատարվում իշխանություն-ընդդիմություն-նախագահ եռանկյունում. քաղաքական առևտուր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ Վահագն Մարտիրոսյանը: Նրա դիտարկմամբ՝ նախագահի այսօրվա քայլը անակնկալ էր «17+»-ի համար. «Նրանք համոզված էին, որ նախագահն իրենց կողմն է բռնել, բայց մեծ անակնկալի եկան»:

«Կարծում եմ՝ քաղաքական առևտրի մի կողմն էլ եղել է Փաշինյանը: Փաշինյանը հենց նախագահի հետ է «առևտուր» արել, և իմ սուբյեկտիվ տպավորությամբ՝ նախագահի կողմից հրամանագրի նախագծի առաջին վերադարձը պայմանավորված է եղել Փաշինյանի հետ, որպեսզի ապահովագրվեն որոշակի իրավիճակներից, օրինակ՝ որպեսզի գլխավոր շտաբի գեներալները չհայտնվեն Բաղրամյան պողոտայում:

«17+»-ի ներկայացուցիչների հանդիպումը նախագահի հետ վկայում է անակնկալի մասին. նրանց համար անսպասելի էր նախագահի այդ քայլը: Նախագահը ՍԴ չդիմեց ԳՇ պետին ազատելու հարցի վերաբերյալ, այլ դիմեց այդ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար: Իրավական առումով դրանք տարբեր հարցեր են: Նախագահը, ինչպես և քաղաքական դաշտում խաղացողները, իր համար դիվիդենտներ է քաղում»,- նշեց Մարտիրոսյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Հայկ Սահակյանը կարծիք հայտնեց, որ հրապարակում գտնվող ուժերը քաղաքացիներից տարանջատվել են, նրանք չեն սպասարկում քաղաքացու շահերը, այլ մի կողմը իշխանության գալու, մյուսը՝ իշխանությունը պահելու նպատակ են հետապնդում, և հանրությունը դրան արձագանքում է հանրահավաքներին պասիվ մասնակցությամբ:

Վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ ԳՇ քայլը պատվաբեր չէ: Նրա խսքով՝ Օնիկ Գասպարյանից ոչ ոք այդպիսի հայտարարություններ չէր սպասում:

«ԳՇ-ի, բանակի ղեկավարության պահվածքը շատ տարօրինակ է, և ինձ թվում է, որ այստեղ ոչ միայն «17+»-ի մատն է խառը, այլ կան նաև արտաքին գործոններ, ավելի շատ Ռուսաստանի գործոնը, քանի որ, իմ կարծիքով, Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի մեծ վտանգ է ներկայացնում: Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանը պատերազմից հետո ամբողջությամբ ռուսական տիրույթում է, բայց կան հարցեր, որոնց առումով նա կարող է կամակորություն դրսևորել, ինչպես եղավ «Իսկանդերի» դեպքում: Ռուսաստանը վտանգներ է տեսնում, որ հնարավոր է հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն՝ առանց Ռուսաստանի միջամտության: Եվ հնարավոր է, որ գեներալների բունտը դրա հետ կապ ունի»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում