Friday, 24 07 2026
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները

Աշխարհում երբ նման համաճարակներ են լինում, մարդկությունը ուշանում է. Նախկին նախարարը՝ պատվաստանյութերի մասին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

Հայտնի է դարձել, որ Հայաստանը ստանալու է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որի վերաբերյալ մեծ վախեր կան: Մարդիկ չեն ուզում պատվաստվել: Որքանո՞վ են այդ վախերը պատճառաբանված, Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս դրա արդյունավետության հետ կապված: 

– Նախ՝ կառավարության և առողջապահության նախարարի կողմից հայտարարվել է, որ դա իրականացվելու է կամավորության սկզբունքով, հետևաբար վախեր չպետք է լինեն պատվաստում անել-չանելու տեսանկյունից: Երկրորդ՝ այսօր աշխարհում պատվաստանյութերի թիվը հասնում է 10-ի, և տեխնոլոգիական տեսանկյունից պատվաստանյութերի արտադրությունը  գրեթե նույն ճանապարհով է անցնում, և այսօր բոլոր երկրների կողմից միջազգային շուկա հանված պատվաստանյութերը ճանաչման փուլում են գտնվում, որևէ երկրի պատվաստանյութը չի համարվում վերջնականապես բոլոր փուլերն անցած: Այսինքն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշ ժամանակ առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որ թույլ էր տալիս այդ պատվաստանյութերը հրատապ նպատակներով օգտագործել: Այն քաղաքականությունը, որը որդեգրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, իմ կարծիքով՝ ամենաընդունելին է՝ ունենալ տարբեր երկրների պատվաստանյութեր: Եթե պատվաստումը կամավորության սկզբունքով է, և քաղաքացիներն իրազեկվելու են, ես կարող է գնամ և խնդրեմ, որ ինձ պատվաստեն «Սպուտնիկ V»-ով, մյուսը գնա ասի՝ ինձ պատվաստեք ամերիկյան արտադրության պատվաստանյութով: Այսինքն՝ մեր երկիրը այնպիսի քաղաքականություն է վարում, որ ընտրության հնարավորություն լինի: Ինչ վերաբերում է պատվաստանյութերի անվտանգությանը, ապա դրա համար պատասխանատվություն են կրում այս կամ այն երկրի պետական մարմինները, որոնք գրանցում են այդ պատվաստանյութը, այսինքն՝ թույլ են տալիս, որ դրանք իրենց տարածքում օգտագործվեն:

Այսինքն՝ դրանք բազմակի ֆիլտրեր են անցնում: Միշտ էլ պատրաստուկների պրոցեսի մասին խոսելիս տարբեր մրցակից կազմակերպություններ սկսում են հակառակ քարոզն անել: Երրորդ՝ որքան ես տեսնում եմ, առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում տարբեր մատակարարողների հետ, նաև չպետք է մոռանալ, որ համընդհանուր հարթակ է ստեղծված, որտեղ քննարկվում են պատվաստանյութերը, և երկրները կարող են էժան պատվաստանյութեր ձեռք բերել: Նման օրինակ նախկինում էլ է եղել, օրինակ՝ 1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին պոլիոմելիտի իսպառ վերացման գործընթացները:  Տարածաշրջանի համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ձեռք էր բերում, ասենք, 10 երկրի համար փորձարկված պատվաստանյութ, որոնք բաժանվում էին երկրներին և միաժամանակ պատվաստում էին երեխաներին: Մենք ստացանք բոլոր երկրների հետ մեկտեղ արտոնագիր, որ մեր երկիրը պոլիոմելիտից ազատ երկիր է: Այսինքն՝ երկրների համատեղ ջանքերը մեկտեղելու և որակյալ ու մատչելի պատվաստանյութ ձեռք բերելու օրինակ աշխարհն ունի:
Որքանո՞վ եք ճիշտ համարում պատվաստվելը, որովհետև տարատեսակ կարծիքներ են հնչում, որ անընդհատ կորոնավիրուսի նոր տեսակներ են ի հայտ գալիս: 

– Ես բազմիցս ասել եմ, որ հիմնականում աշխարհում, երբ նման համաճարակներ են լինում, մարդկությունը ուշանում է: Այսինքն՝ պատվաստանյութն ունենում ենք այն ժամանակ, երբ արդեն պրոցեսները մարման են գնում, և հանրության մեջ արդեն բնական իմունային շերտ է առաջանում: Այնպես որ, մարդիկ իրենք պետք է որոշեն, ելնելով իրենց առողջական վիճակից՝ բժիշկներն իրենց ցուցում կտան: Չմոռանանք, որ մենք պոլիկլինիկաներ ունենք, որտեղ լավ մասնագետներ են աշխատում, խորհրդատվություն կտրամադրեն, թե ում կարելի է պատվաստվել, ում՝ ոչ: Ցանկացած պատվաստանյութի դեպքում կան հակացուցումներ: Այնպես որ, ես այս խուճապը չեմ հասկանում, կարծես զենքն առել՝ ընկել են ժողովրդի հետևից ու պարտադրում են պատվաստվել: Ասում են՝ կա պատվաստանյութ, որով կարող ենք փրկել այս-այս մարդկանց կյանքը: Եթե մարդը ցանկություն չունի պատվաստվելու, թող չպատվաստվի, դա իր իրավունքն է: Բայց քարոզչությունը պատկան մարմիններն իրականացրել են, և ինձ թվում է, որ ավելի ինտենսիվ կիրականացնեն:

Բացի դրանից, կլինեն երկրներ, որոնք պարտադիր կհամարեն իրենց երկիր մուտք գործելու համար պատվաստված լինելը: Ահավասիկ, Վրաստանը, որը պահանջում է պատվաստված լինելու մասին համապատասխան հավաստագիր: Այսինքն՝ ընդունող երկրի իրավունքն է՝ սահմանել տարբեր կարգավորումներ:

Պարոն Մկրտչյան, Հայաստանին հաջողվե՞ց կովիդի դեմ արդյունավետ պայքար մղել:

– Ամբողջ աշխարհն արդյունավետ պայքար չի ծավալել այս համաճարակի դեմ: Չկա որևէ երկիր, որի ծավալած հակահամաճարակային միջոցառումները կարելի լինի գնահատել արդյունավետ: Արվել են դասական մոտեցումները, որոնք համաճարակաբանությունը մեզ տրամադրել է դարերի ընթցքում: Դրանք կիրառվել են հնարավորինս լիարժեք: Բայց համաճարակի յուրահատուկ լինելու և մարդկության հնարավորությունների սահմաններում արվել են երկրների կողմից քայլեր, որոնք չի կարելի համարել արդյունավետ, որովհետև չգիտենք՝ արդյունավետը որն է: Այսինքն՝ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ մեզ մոտ, արդյունավետության տեսանկյունից կարելի է համարել, որ գործողությունները ցածր արդյունավետությամբ են ընթացել, բայց մարտավարական տեսանկյունից ես, օրինակ, կարծում եմ, որ մեզ մոտ ավելի արդյունավետ է եղել համաճարակաբանական տեսանկյունից ավելի ազատ թողնելու համաճարակային պրոցեսը, այլ ոչ թե  կտրուկ սահմանափակումների միջոցով ժամանակավոր ընդհատելու գործընթացը: Եթե առողջապահական համակարգն ի վիճակի է լինում իր վրա վերցնելու հիվանդներին, կոլապս չի առաջանում,  խնդիրների մեջ չի ընկնում առողջապահական համակարգը, ավելի լավ է հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել երկրում: Ահավասիկ մեզ մոտ համաճարակային իրավիճակի աստիճանաբար բարելավման միտում է նկատվում այս պահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում