Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

Գեղարքունիքի մարզում առանձին հանցատեսակներով 2020թ. ընթացքոմ բացահայտման ցուցանիշներն աճել են

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր ցուցանիշները, իրավապահ մարմինների մարզային կառույցների, մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Արձանագրվել է, որ 2020թ.-ի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է հանցագործությունների նվազում 2,9 %-ով (2019թ.՝ 1066 , իսկ 2020թ.՝ 1035 դեպք): Այն կապված է հատկապես ծանր հանցագործության դեպքերի 21,6%-ով նվազման հետ: Մինչդեռ 3 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործության և 8-ով կամ 2,3%-ով՝ միջին ծանրության հանցագործության դեպքերը։

2019թ.-ին մարզի տարածքում սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 3 դեպք: 4,8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 57-ով կամ 15%-ով (2019թ.՝ 380, իսկ 2020թ.՝ 323 դեպք), որից անձնական գույքի հափշտակության դեպքերը՝ շուրջ 26%-ով: Հատկանշական է, որ 2020թ. բնակարանային գողությունները նվազել են 37,8%-ով, ընդ որում՝ այս հանցատեսակով բացահայտումը էականորեն բարելավվել է՝ կազմելով 40,3%՝ 2019թ.-ի 13,8%-ի դիմաց:

Այս ցուցանիշը պայմանավորված է մի կողմից նոր կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված՝ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները պահպանելու ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքով, ինչպես նաև՝ նախորդ տարիներին դատախազության նախաձեռնությամբ, Ոստիկանության և համայնքների համագործակցությամբ բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված մի շարք միջոցառումներով:

Մարզի տարածքում ևս էականորեն՝ 25-ով կամ 35,7%-ով ավելացել են հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը. 2020թ. արձանագրվել է նման 95 դեպք, 2019թ. դրանք եղել են 70-ը: Այս հանցատեսակով դեպքերի աճին նպաստող հիմնական գործոնը եղել է արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից Հայաստանի տարածք մեծ քանակությամբ զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխումը: Այսուհանդերձ, հանգամանքը, որ նշված 96 դեպքից չի բացահայտվել միայն 4-ը (բացահայտումը՝ 95,8%՝ 2019թ.-ի 90,4%-ի դիմաց), վկայում է մարզի տարածքում հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման մասին:

ՃԵԿ-ի կանոնները խախտելու հետևանքով ազգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը նվազել են 7,1 %- ով, այդ թվում մահվան ելքով դեպքերը նվազել են 3,7 %- ով (2019թ.՝ 27, իսկ 2020թ.՝ 26)։ Ընդհանուր առմամբ՝ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 127 դեպքի 62,2 %-ը բացահայտվել է:

Մարզում դրական արդյունքներ են արձանագրվել հատկապես առանձին հանցատեսակներով բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքներում:

Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում բացահայտումը կազմել է 53,8%՝ 2019թ.-ի 37,5 %-ի դիմաց, ընդ որում՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 70% (2019թ.-ին՝ 57,1 %), իսկ սպանության փորձի դեպքում՝ 75% (2019թ.-ին՝ 50%):

2020թ.-ին տարբեր բնույթի հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 16 միջնորդագիր և հաղորդում, ինչը հնգապատիկ ավելի է եղել 2019թ.-ի համեմատ:

Մարզի դատախազության գործունեության մեջ 2020թ.-ին էական կարևորություն է տրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների իրականացմանը, այդ համատեքստում՝ նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Տարվա ընթացքում կատարվել է պետական շահերի պաշտպանությանն ուղղված 7 ուսումնասիրություն և ամփոփում (2019թ.-ին՝ 1), որոնք ընդգրկում են համայնքի ղեկավարների կողմից օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի տրամադրման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների գործընթացները: Արդյունքում հարուցվել է 18 քրեական գործ՝ հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հատկանիշներով:

Այդ գործերով հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկված 62.787.691 ՀՀ դրամ վնասից կամովին վերականգնվել է 30.285.157ՀՀ դրամը:

2020թ.-ին մարզի տարածքում պարզված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 71 քրեական գործ: Դրանք առնչվում են կրթության, տեղական ինքնակառավարման, սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության, առողջապահության, կադաստրային ոլորտներում, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում արձանագրված առերևույթ հանցավոր չարաշահումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում